Հարգելի ստախոս, սուտ հայրենասեր՝ հույս ունեմ չես մոռացել, այն, որ… Մանվել Տեր-Առաքելյանի կոշտ անդրադարձը

Մանվել Տեր-Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. ԴՈՒՔ, ՏԱՍԸ ՄԻԼՈՆԱՆՈՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆԵԾՔԻ ՏԱԿ ԵՔ, ԻՍԿ ԱՅՆ 80-ԱՆՁԻ ՍԱՏԱՐՈՒՄԸ ՈՐ ՈՒՆԵՔ, ԴԱ ԷԼ Է ԳՆՎԱԾ: ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ 1-ԻՆ ԹԱԼԱՆՉԻՆ, ԹԻՎ-1 ՍՏԱԽՈՍԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՔՈՂԱՐԿՎԵԼ ՈՒ ԱԶՆԻՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՁԵՎԱՆԱԼ:

ՀԱՐԳԵԼԻ ՍՏԱԽՈՍ, ՍՈՒՏ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ` լիահույս եմ չես մոռացել, այն, որ կնոջդ հայրիկի աջակցությամբ կես միլիոն դոլարանոց սրճարանս ոնց ձեռքիցս խլեցիք: Լիահույս եմ, որ չես ժխտի այն փաստը, որ դու ինքդ, քո աշխատասենյակում, երբ դեռ կնոջդ հայրիկի աշխատակազմի ղեկավար` Վիգեն Սարգսյանի տեղակալն էիր համարվում,

ինձ բացեիբաց ասացիր, որ «Օդեոն» սրճարանը խոչընդոտ է հանդիսանում քո «Զազզվե» սրճարանին եվ այն անհրաժեշտ է գոյազրկվի, եվ կնոջդ հայրիկը մեկ գրչի հարվածով զրկեց ինձ, զրկեց ինձ իմ օրինական բանկային փոխանցումով գնած իմ սրճարանի հետագա օգտագործումից: Ինչու եմ շեշտում բանկային փոխանցումով ձեռք բերած կես միլիոն դոլար, որովհետև այդ փասթաթղթերը տրված HSBC բանկի կողմից բոլորը պահպանվում են մինչև այժմ:

ՉԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՎ ՎԵՐՑՐԱԾԻՑ, ՁԵՐ, ՄԻԼԱՐԴԱՏԵՐ ՇՕՓԵՌ-ԳԵՆԵՐԱԼ ՎԱՉԻԿԻՆ ԷԼ ՖԱՍ ՏՎԵՑԻՔ «ՀԻՆ ԷՐԻՎԱՆԻ» ՎՐԱ, ՈՐ ՏԵՍԱՔ «ՕԴԵՈՆ»ը ՄԱՐՍԵՑԻՔ ԱՅՆՈՒՆԵՏԵՎ ՓՈՐՁԵՑՒՔ «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ»-ը ԽԼԵԼ: Միշիկ, միշտ հիշի, ԱԳԱՀՈԻԹՅՈԻՆԸ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ, այդ կես միլիոն դոլարը վաստակվել էր հալալ քրտինքով, իսկ հալալ քրտինքով վաստակածը խլելու ենթակա չի,

ԴԱ ԱՍՏԾՈ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՈԻՆԴՈԻՆՎՈԻՄ, իսկ դուք խլեցիք ուրիշի քրտինքով վաստակածը` ՀԱՄՈԶՎԱԾ ԵՂԵՔ ստանալու եք ձեր պատիժը: ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏ Է: Մինչև Այսօր, ինչպես արդեն համոզվեցիք, անպաժելիություն չկա, ուշ թե շուտ պատասխան եք տալու ԲԱՐՁՐՅԱԼԻ ՄՈՏ:

Ես, մերժում եմ ձեզ, մերժում եմ ձեր իշխանությանը, բավական է որքան կերած այս ժողովրդի կյանքը, հերիք է հայ ժողովուրդը եվ մասնավորապես բիզնես-շրջանակը շրջափակված լինի ձեր նմանակներով, հերիք է որքան զրկանքներ տեսանք ձեր պես ՊՍԵՎԴՈ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԻՑ:

Հ.Գ ՈՐՏԵՂ ԵՔ ՏԵՍԵԼ, ՈՐ ԱՂՔԱՏ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՆԳԱՄ ՇՕՓԵՌԸ ՄԻԼԱՐԴԱՏԵՐ-ԳԵՆԵՐԱԼ ԼԻՆԻ: հարց` կներեք, իսկ ձեր տան էլեկտրիկը ինչ կոչում ունի? ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԳԵՆԵՐԱԼԻ ՍԻՄՈՒՍ ՃԻՇՏ Է ?))))) դուք տենց մանր-մունր կոչումներ հո չեք տալու ձեր սպասավորներին: Մերժվածներ` այ, սա է ձեր «հայրենասիրությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *