ՆՈՐ ՍԵՆՍԱՑԻԱ. Էդմոն Մարուքյանը գնաց սպեցնազի հետևից

ԱրցախիՀանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի խորհրդարանի Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և պատգամավոր Մանե Թանդիլյանին: Հանդիպման ժամանակ խոսվել է խորհրդարանական կապի զարգացման,

ներքին և արտաքին քաղաքական հարցերի շուրջ: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի Արցախ այցը և Բակո Սահակյանի հետ հանդիպումը թերեւս չէր արժանանա նկատելի ուշադրության, եթե չլիներ երկու հանգամանք: Օրեր առաջ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահը

իր նախաձեռնությամբ սրճել էր Հայաստանի վարչապետի հետ ու խոսել Արցախի հարցից: Հանդիպումից միանգամից հետո նա հայտնեց, որ հարցի առնչությամբ չունի ոչ մի մտահոգություն ու չի քննարկվում որեւիցէ փուլային ալտերնատիվ: Հաջորդ օրը՝ մայիսի ութին, ԱԺ խորհրդարանում

տեղի ունեցավ հայտնի միջադեպը, երբ Սասուն Միքայելյանի հետ Մարուքյանի լեզվակռիվը ավարտվեց բախումով, Սասուն Միքայելյանը, իսկ հետո որոշ իմքայլական պատգամավորներ խփեցին Մարուքյանին: Դրան էլ հաջորդեց Մարուքյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի կոպիտ ելույթ, որի բնույթն այն էր, որ

Էդմոն Մարուքյանը «քոչարյանա-սերժական սադրիչ» է: Այժմ, ի՞նչն է տարել Էդմոն Մարուքյանին Արցախ՝ Նիկոլ Փաշինյանի հետ սու՞րճը, թե՞ Սասուն Միքայելյանի հետ ընդհարումը: Մայիսի 9-ին Հաղթանակի տոնի կապակցությամբ Արցախում էր Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ընդ որում, Երեւանից նման ներկայացուցչական պատվիրակության հանգամանքը զավեշտալի է: Համենայն դեպս, կորոնավիրուսային վարակի հատուկ ռեժիմի ժամանակ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *