ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴ․․․Այն, ինչ ասաց Ջիգարխանյանը, ցնցեց աշխարհի հայությանը

Երբ ասում ենք հայ մեծեր, միանգամից հիշում ենք Մհեր Մկրտչյանին, Լեոնիդ Ենգիբարյանին, Արմեն Ջիգարխանյանին, Ազնավուրին…

Հպարտանալու ազգ ենք. Միշտ բոլոր երկրներում ցանկացած ոլորտ գերազանց ենք ներկայացնում, հայ մեծերի մասին հիացմունքով են խոսում աշխարհի մեծերը… Դե իսկ նմանը չունեցող թավշյա , անարյուն հեղափոխության վերաբերյալ ողջ աշխարհն է խոսում… Վերջին երկու տարիների ընթացքում դարձել ենք աշխարհի քարտեզի սիրտը.

Եվ այդ սրտի մի արյունատար անոթն էլ բոլորիս կողմից սիրված Արմեն Ջիգարխանյանն է… Մարդ մեծատառով! Մոսկվա կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ: Շատ ջերմ ու հուզիչ հանդիպում էր, քանի որ հանդիպել էին ժողովրդի կողմից սիրելի երկու հայ հզորները:

Վարչապետը նշել էր , որ վաղուց էր ցանկանում հանդիպել նրա հետ, եւ հրավիրել է Ջիգաչխանյանին Հայաստան՝ մշտական բնակության, նշելով որ հայ ժողովուրդը սիրում է մեծ վարպետին, հայաստանի դռները բաց են նրա առջև ու այս հրավերը նա անվանել է աղավնականչ … Փաշինյանը մտադիր է այնպիսի Հայաստան ստեղծել, որ երկրից հեռացած հավքը մի օր տուն վերադառնա……..ու վերադառնա ընդմիշտ…

Ի պատասխան Փաշինյանի հրավեր Ջիգարխանյանը նշել է , որ կցանկանար այցելել Հայաստան: «Տարիքի հետ մարդիկ սկսում են հասկանալ հայրենիքի կարևորությունը: Ես շատ կցանկանայի այցելել Հայաստան երկար ժամանակով, վայելել ինձ ճակատագրով բաժին հասած երկրիս մաքուր օդը, քայլել իմ նոր հայաստանի լեռներով,

նստել խոնավ գետնին ու զգալ ազատագրված հայաստանիս անարյուն թավշի փափկությունը…….մի օր անպայման կգամ… ժամանակ առ ժամանակ ականջիս երկրի կանչի արձագանքներն եմ լսում, ու հասկանում եմ, որ ժամանակն է »,- ասել է Ջիգարխանյանը

Երկար թվացող ակնթարթներ լռել են երկու հզորները և լռությունը շատ բարձր , աղերս հիշեցնող շշուկով ընդհատել է փաշինյանն ասելով. «Ցանկացած ժամանակ, երբ կցանկանաք եւ Ձեզ հարմար կլինի, մենք կկազմակերպենք Ձեր այցը Երեւան, Հայաստանը ձեր տունն է , ձեր մեծ ընտանիքը »,-հավելել է նա: Դերասանը խոստացել է մտածել այդ հարցի մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *