Ժողովուրդ ամոթ է, շա՜տ ամոթ… Ոչ մի երկրում չկա այսպիսի երևույթ․․․ Նինա Աճեմյանի փայլուն գրառումը

Նինա Աճեմյանը գրում է․

Ժողովուրդ ամոթ է, շա՜տ ամոթ… Ոչ մի երկրում չկա այսպիսի երևույթ, ոչ մի երկրի վարչապետ, առողջապահության նախարար ամեն օր չեն ասում, որ դիմակ կրեն, ինչպես կրեն, հեռավորություն պահեն և այլն… Բոլոր երկրներում ընդունվել է օրենքը, մարդիկ մեկ մարդու պես ենթարկվել են օրենքին, պահպանել են բոլոր կանոնները և քիչ-քիչ հաղթահարել են համաճարակը ու այսօր արդեն անցել են բնականոն կյանքի։

Վերջապես հասկացե՛ք, էդ անտերը Փաշինյանի եւ կառավարության համար չի, դա ամեն մեկիս, ամեն մի անհատի առողջության համար է։ Անկախ նրանից սատարում եք վարչապետին թե ոչ, սատարում եք առողջապահության նախարարին թե ոչ, սատարում եք կառավարությանը թե ոչ, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, որ չշատանան վարակվածները, որպեսզի քիչ-քիչ հաղթահարենք համաճարակը և անցնենք բնականոն կյանքին։

Մեր վաղվա օրը կախված է ոչ թե վարչապետից, առողջապահության նախարարից, պարետից ու կառավարությունից այլ մեզանից, ամեն մի անհատի կարգապահությունից։ Սա քաղաքականության հետ կապ չունի, խղճացեք բժիշկներին, նրանք մեզ դեռ պետք են անգամ կորոնավիրուսից հետո, ողջ կյանքի ընթացքում։ Կորցնում ենք մարդկային կյանքեր, հասկացե՛ք…

Եվ խնդրում եմ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական հայացքներից կրե՛ք դիմակ, պահե՛ք սոցիալական հեռավարություն, եղե՛ք կարգապահ, փրկե՛ք կյանքեր։ Վաղվա մեր օրը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես։ #ԿրեքԴիմակՓրկեքԿյանքեր։ Նինա Աճեմյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *