Ականջներդ մաքրիր ու լավ լսիր, մարքրիտ, ՍԱ ականջներիդ օղ արեք․․․Ալիս Սողոմոնյանի կոշտ գրառումը վարչապետին բազմիցս փնովող Մարգարիտ Եսայանի մասին

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՃԱՄԲԱՐԱՓՈԽ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ մԱՐՔՐԻՏ եՍԱՅԱՆԸ Դե որ դու Վարչապետին այ տղա բառերով ես դիմում, ես էլ քեզ այ կնիկ ասեմ: Հետո ավելացնեմ՝ դու պարզապես սրտնեղած քո վիճակից՝ կատաղել ես, թույնով ես լցվել, որից կանացի կերպարանքդ փոխվել է, դարձել է կենդանական աշխարհի այն կատաղած էգը, որ զույգին կորցրել է ու ոռնում է: Լրագրող աշխատածդ տարիներին («Պիոներ կանչ»-ը նկատի ունեմ, քանի որ «Առավոտ» թերթում դու արդեն ուրիշ էիր՝ արդեն սեռժիկի լրտեսն էիր) երևի ունեցել ես մաքուր, անկեղծ լրագրող ընկերների շրջապատ: Ովքե՞ր դարձան քո ընկերները, երբ միջակ լրագրողդ վերափոխվեց հանրապետական կուսակցության մարՔրիտի:

Երևի աշոԾյա՞նն էր, կամ շարմա՞զը, կամ թե մենուա՞ն… դու համալրել էիր ստորաքարշների այդ խմբի շարքերը, ու ձեզ համար աշխարհում 2 արև կար՝ մեկը երկնքում, մյուս արևն էլ սեռժն էր՝ երկրի վրա: Կարծեմ քեզ վստահել են նաև դասախոսել ԲՈՒՀ-ում: Ես չգիտեմ՝ ինչ ես ուսուցանում ուսանողներին, սակայն ես վստահ եմ, որ քո ուսանողներից շատերը, եթե ոչ բոլորը, Հեղափոխության ակունքներում են եղել, հրապարակում հրճվել են հեղափոխության հաղթանակով, պարել, ուրախացել են: Այդ

օրերին, եթե դասեր եղել են, դու հավանաբար խորհուրդ ես տվել չգնալ հրապարակ, սակայն նրանք հաստատ գնացել են, և այդ օրերի իրադարձությունները, ի տարբերություն քո կենսագրության, իրենց կենսագրության գեղեցիկ օրերն են եղել: Այդ օրերին դու մի շարք անգամներ ջղաձգումներ ես ունեցել, կապտել-գունափոխվել ես: Այդ չարությունդ այնքան էր կուտակվել մեջդ, որ երբ Նիկոլ Փաշինյանը (դեռ վարչապետ չդարձած) ԱԺ-ում հանդիպում էր հանրապետականներիդ հետ, դու այդ կուտակված թույնով վրա տվիր Փաշինյանին, թե՝ եկել ես ձա՞յն խնդրելու մեզանից: Այ ողորմելի մարՔրիտ…

Այդօրվա քո պատկերը էկրանից տեսա ու նորից զզվանք ապրեցի քո անդուր տեսքից: Սակայն, ափսոս, չտեսա ա՛յն պահի քո դեմքի արտահայտությունը, երբ հրապարակում հարյուր հազարավորներ ուրախ բացականչություններով ազդարարեցին Փաշինյանի վարչապետ ընտրվելը: Այդ օրը դու քանի՞ կիլոգրամով քաշդ գցեցիր, մարՔրիտ: Ո՜նց ես մեղքս գալիս, այ խղճուկ, այ փետրահան հավ:
Դու հայտարարում ես, թե երկրում օրեցօր հանցագործությունների աննախադեպ աճ է գրանցվում: Ցանկանում ես ասել, թե մտահո՞գ ես: Այդ ինչո՞ւ այժմ բռնեց քո մտահոգ լինելը: Այ մարՔրիտ, տասը տարի սեռժական պալատների միջանցքներում շրջում էիր, քո ականջներին չէի՞ն հասնում սուտ մատնությամբ բանտերը լցված անմեղ մարդկանց ձայները, թե՞ դու և քեզ նմաններն այդ վերևներում հատուկ խլանալու սինդրոմ էիք ձեռք բերել:

Այժմ անամոթաբար հան ցագործությունների ավելանալո՞ւց ես խոսում, այ ողորմելի: Դու, մարՔրիտ, աճպարարի շնորհքով խլանում ես, չես լսում ու չես տեսնում, երբ ոճրագործ, սակայն քեզ պաշտելի 2 նախագահների հանցագործությունների վկաներն են, այսպես ասած, «ինքնաս պան» լինում: Սոցիալական հողի վրա կատարվող հան ցագործություններն ես Վարչապետի երեսին տալիս՝ մոռանալով, որ նախագահի աթոռը կեղծիքներով զավ թած քո պաշտելի ռոբիկի ու սեռժիկի 20-ամյա ռեժիմն էր մարդկանց հասցրել քո ասած սոցիալական վատ դրությանը: «Առավոտ» թերթում աշխատածդ տարիներին կարո՞ղ ես քո մի՛ հոդվածը գոնե մատնանշել, որտեղ մտահոգություն ես հայտնել սոցիալական վատ վիճակում գտնվող մարդկանց դրության վերաբերյալ, մարդիկ, ովքեր այդ քսան տարիներին թալանվել, կեղեքվել, հիասթափվել են ձեր ռեժմի ձեռքին:

Չէ՜, մարՔրիտ, դու դա չես արել, դու Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահից նվերներ էիր ստանում օճառվողի քո պահվածքի համար: Պատգամավոր դառնալու հենց 1-ին տարում սիրտդ ցանկավաբ բազմաբնակարանային շենքի քո անշուք բնակարանը փոխել շքեղ առանձնատնով: Ստացվեց: Ձեր տիրապետության տարիներին ձե՛զ համար ամենի ինչ էր ստացվում: Այժմ դու դա մոռացել, Փաշինյանին մեղադրում ես, թե ժողովուրդը տնտեսական պրոբլեմներ ունի: Դու անամոթաբար Սահմանադրությունից ես խոսում, երբ ձեր տիրապետության տարիներին (ներողություն ընթերցողներից) բառիս բուն իմաստով բռ նաբարեցիք Սահմանադրությունը: Կնի՞կն էլ այսչափ անամոթ ու սանձարձակ լինի, որ ժողովրդի ընտրյալին մեղադրի իբր Սահմանադրություն խախտելով է իշխանության տիրացել:

Այդ «տիրանալ» բառը, այ մարՔրիտ, ձե՛ր օրոք էր գործածելի: Հիշողության կորուստ ունես, այ կնիկ, գնա բժշկի: Կեղտոտ է քո կենսագրությունը, մարՔրիտ: Դու սեռժի ժուչոկը դարձար ու խցկվեցիր Հայաստանի ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ) իբրև «Առավոտ» թերթի թղթակից: Այդ ժամանակ քո միջի լրագրողն արդեն փոխվել էր հանրապետականի օգտին աշխատող լրտեսի: Լրտեսները հավատարմություն ցուցանելու մեծ վարպետներ են՝ այդպես է թելադրում երկակի դերի կանոնը: Հավատարմություն էիր խաղում, անգամ ՀԺԿ-ի գաղտնի խորհրդակցություններին մասնակցելու իրավունք ունեիր: Ի՞նչ իմանային, թե այդտեղ ամեն լսածդ հետո պիտի տանես ազգադավ սեռժիկ սարգսյանին: Դու հենց քո այդ փոփոխական նենգ կեցվածքի արդյունքում, լրտեսի քո ծառայությունների

դիմաց հանրապետականների համամասնական ցուցակով անցար ԱԺ: Այստեղ արդեն դու բոլորովին այլ մարՔրիտ էիր՝ գոռոզ, ամբարտավան, պատգամավորի դիրքդ քո անձնական ամբիցիաները բավարարելուն ծառայեցնող: Քո ծառայությունները գնահատվեցին՝ քեզ, լրտեսիդ, պարգևատրելով «Հայոց բանակի քսանամյակ» հուշամեդալով, հետո Երախտագիտության մեդալով: Մարդու ծիծաղն է գալիս. դու ի՞նչ կապ ես ունեցել բանակի հետ, կամ էլ այդ ի՞նչ շնորհակալ գործ ես արել երկրի համար, որ երախտագիտություն ես ստանում, այ փսլնքոտ: Խեղճ իմ երկիր, պարգևատրվածներդ ովքեր են. ընդամենը ստորա քարշ, սրբապ իղծ մարդուկներ:

Դու, մարՔրիտ, Ազգային ժողովում բարելավեցիր նաև քո տնտեսական դրությունը: Այդ գումարները գալիս էին տարաբնույթ քո միջնորդություններից՝ աշխատանքի տեղավորել կամ էլ վիճելի հարցերում միջամտել՝ գումար տվողների օգտին հարցեր լուծելով:
Ինչ էլ ուրախ ես, որ համացանցը կա, ինչքան ցանկանաս բարբաջանքներդ կտարածես: Ու տարածում ես, բառարաններից թունոտ բառեր ես պոկում եւ շպ րտում Նոր իշխանությունների հասցեին՝ էլ իշխանությունը գողացողներ, էլ մարդկանց մոլորեցնող, էլ բացիլաս տեղծ իշխանություն… տհաճ է քո զառան ցանքները թվարկելը, այ խաբեբա մարՔրիտ:

Եթե, իհարկե, մեջդ մի կտոր հայ կնոջ պարկեշտություն մնացել է (թեպետ կասկածում եմ), միայն մի խորհուրդ կտամ քեզ, մարՔրիտ, վերհիշիր քո սեռժիկի իշխանության տարիները և քո այդ ածականները վերցրու քեզ՝ դրանք չափազանց սազական են քե՛զ էլ, քո սեռժիկի՛ն էլ, հանրապետականից քո ընկեր թափթփուկների՛ն էլ: Համացանցում քո անվան դիմաց գրված է՝ 2019 թվականին հեռացել է ՀՀԿ-ից եւ քաղաքականությունից։ Քո կենսագրության այս մի տողը շատ հետաքրքիր է, բա որ հեռացել ես, համացանցով մեկ Նիկոլ Փաշինյանի դեմ էդ քո վայրահաչումները քո կենսագրության ո՞ր հատվածում տեղադրենք:

Դու հանրապետականներից հեռացար հեղափոխությունից հետո, կարո՞ղ է կարծում էիր, թե քո փոփոխական խասիաթի համաձայն, տեղ կգրավես հեղափոխությունը հաղթածների շարքում: Գուցե կուսակցությունից դուրս գալու քո այդ քա՞յլն էլ սեռժիկի հերթական ավանտյուրան էր, որ դու հեղափոխականների շարքը խցկ վես որպես լրտես, ինչպես ՀԺԿ-ի պարագայում քեզ խց կեցին այնտեղ: Պատերազմի ընթացքում, այ կնիկ, քո նմաններին մշակում ու ուղարկում էին պարտիզանների ջոկատներ՝ հավատարմություն խաղալու և մատնություն ապահովելու համար: Շատ լավ իմանալով քո գունափոխվելու, դավաճանելու, որպես ագենտ աշխատելու խասիաթը,

չմտածե՞մ այժմ, որ քեզ հանրապետականները խորհուրդ տվեցին իրենց շարքերից, իբր, դուրս գալ ու հավատարմություն խաղալ Փաշինյանի հետ: Հավանաբար այս անգամ չստացվեց այդ տրյուկը, և դրանից է, երևի, որ, այսպես ասած, քաղաքականությամբ «չզբաղվող» մարՔիտը կատ աղած շուն է դարձել ու շարունակում է հաչալ այս նոր կառավարության վրա: Զուտ բարոյական իմաստով, որպես կինը՝ կնոջը, ցանկանում եմ զգուշացնել, մարՔրիտ, որ հանկարծ չկարդաս այն հայհոյանքները, որ շարվում են այն ստատուսների տակ, որտեղ դու կաս: Ինչ էլ լինի կին ես, կարող է սիրտդ չդիմանա:

Հասկանում եմ, որ նեղված ես, մանավանդ Փաշինյանի ճամբար խցկ վելու այս վերջին փորձդ էլ չստացվեց: Հասկանում եմ, որ մինչև 2022 թվականը ԱԺ-ում փառավոր կյանք վարելու քո պատկերացումներից զրկվել ես բավական չի, ժողովրդից էլ մերժված ես ու անտանելի ես դարձել: Դու կրակն ես ընկել քո չարության ձեռքը, այ թարախ ապալար: Բա միջիդ ահռելի թույնը պիտի թափես, չէ՞, որ հանկարծ դրանից չուռես, չպա յթես, չտ րաքես… Շրջապատդ է ափսոս՝ կթունավորվի… ԶԼՄ-ներին իբր պաշտպանելու կուրս ես վերցրել, Վարչապետին խայթում ես, թե ոստիկաններն ի՞նչ գործ ունեն լրատվական կենտրոններում:

Ունե՛ն, մարՔրիտ, ունե՛ն, այն էլ ինչպե՜ս ունեն, բավ է, որ ամենաթողությունը շարունակվի ու ռոբիկին, սեռժիկին, միշիկին ենթարկվող և նրանց զուռնայի տակ պարող լրագրողների մտքով ինչ անցնի անարգել ասեն: Ժողովրդի մոտ վաղուց փչացած ձեր հեղինակություն ասածը հավասարվել է զերոյի, և դուք շատ իզուր եք փորձում ժողովրդին Նիկոլ Փաշինյանի դեմ հանելու վարանոտ քայլեր անել: Ասում եմ վարանոտ, մարՔրիտ, քանի որ այսօրվա ժողովուրդը քո իմացած եւ ձեր տիրապետության տակ եղած

ժողովուրդը չի արդեն: Այսօրվա ժողովուրդը ձեզ հաղթող, ձեզ աղբանոց նետած ժողովուրդն է: Եւ նախկինների փողերով սնվող ձեր այդ լրագրողներն էլ, հեռուստակենտրոններն ու էլետրոնային կայքերն էլ ժողովրդի անգամ մեկ տոկոսանոց հավանությունը չունեն: Այդպիսի մի կենտրոն, մարՔրիտ, ինքդ ստեղծեցիր՝ պատգամավորիդ դիրքով գնացիր ժուռնալիստների միություն, մի կիսատ-պռատ իբր համագումար արեցիր եւ էն «չաթո-սաթոյին» կարգեցիր միության նախագահ: Եվ այդ «չաթո-սաթոն» այժմ՝ քեզանից բեթար, քեզանից լաչառ, Նիկոլ Փաշինյանին քննադատելու գործով է զբաղված:

Ես քեզ շա՜տ եմ խղճում, մարՔրիտ, քանի որ եթե դու համացանցում մի տասը տող բան ես գրում, անմիջապես հազար տող հայհոյանք ես ստանում քո հասցեին: Գոնե դրանցից անհարմար զգա, ու սսկվիր, այ կնիկ, դու ինքնասիրություն չունե՞ս: Դու Փաշինյանին, այսպես ասած, «խորհուրդ» ես տալիս, որ ոստիկանությունը թող զբաղվի իր բուն գործերով: Վա՜յ, ողբամ քեզ, այ չստացված Գյուլնազ տատ: Այ կնիկ, անցյալի մնացուկներիդ բախտը բերել է, որ այս կորոնավիրուսը չի թողնում, որ ոստիկանությունը իսկապես հայացքը շրջի դեպի քեզ եւ քեզ նմանները: Բա որ հասցրե՞ց մի կարգին քրքրել ձեզ… Այդ ժամանակն էլ, իհարկե, կգա, չկասկածես:

Հ.Գ. Ինձ, անշուշտ, տհաճ է քո բարբաջանքներից մեջբերում անել, սակայն այս մեկը մեջբերեմ, որ կոնկրետ դրա՛ն էլ հակադարձեմ: Դու, մարՔրիտ, Նիկոլ Փաշինյանին դիմելով, ասում ես, թե՝ մինչեւ վերջ, մինչեւ ամենավերջին փամփուշտը կռվելու եմ, պայքարելու եմ, որ քեզանից ազատեմ մեր պետությունը եւ մեր ժողովրդին… Ես քո այս ասածների տակին գրված արձագանքները կարդալը թողնում եմ քեզ, մարՔրիտ, պինդ բռնվիր եւ կարդա: Եթե դրանից քեզ մոտ սրտի խնդիր առաջանա, ո՛չ Փաշինյանն է մեղավոր, ո՛չ էլ ժողովուրդը, որին վկայում ես դու՝ դրա իրավունքը չունենալով: Քանի որ չի՛ կարելի վկայել ժողովրդին, որը քեզանից ու քեզ նմաններից հազիվ է պրծել:

Դուք՝ հնի մնացուկներդ, թափթփուկներդ, բոլորդ էլ շատ պնդերես եք, որ աղբակույտից դուրս գալու փորձեր եք անում, ձեր օրը սկսում ու ավարտում եք իշխանության դեմ հայհոյանքներ տալով: Ձեր հույսը ո՞րն է, այ դուրսպրծուկներ, ցանկանում եք հե՞տ գալ: Բա ժողովրդի հիշողությո՞ւնը, ձեր պատճառով երկիրը լքած ու օտար երկրներում իրենց գոյությունը պահպանած եւ ետ գալու

պատրաստ այն հայերի զայրո՞ւյթը ձեզ վրա: Զգուշացեք, դո՛ւ, մարՔրիտ և էլի ուրիշ մարՔրիտներ: Այս ճգնաժամը հավերժ չի, մի օր հաղթահարվելու է, ինչքան էլ դուք, հնի մնացուկներդ, անմարդկայնորեն օգտվում եք նրա գոյությունից եւ համաճարակից նեղված ժողովրդին անամոթաբար փորձում եք հանել Կառավարության ու անձամբ Փաշինյանի դեմ:

Ականջներդ մաքրիր ու լավ լսիր, մարքրիտ, ինչքան էլ փորձեք մի քանի ծախվածների ու դավաճանների հակաժողովրդական երերուն փորձերի վրա հույս դնեք, չի՞ ստացվելու: Նիկոլ Փաշինյանի հեղինակությունն ու վարկը, ի հեճուկս ձե՛զ, շարունակ բարձրանում է ժողովրդի վստահության ամուր հիմքով: Սա ականջներիդ օղ արեք ու գոնե մարդավարի սսկվեք, քանի որ պատմության տարեգրության մեջ ձեր անուններն արդեն սև շրջանակի մեջ են: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *