Պատերազմի ժամանակ Նոյը նետվեց այրվող մեքենան` փրկելու ընկերների կյանքը, ավա՜ղ…Հայրենիքի ազատության համար զո հված Նոյ Թեւոնյանը իր քաջագործություններով անմա հացավ

Թեւոնյան Նոյ Լյովայի` ծնված 19.09.2001թ։ Նոյը, կամ ինչպես նրան դիմում էին ծառայակիցները` մեր «Ռազվետկի պոնչը», ծառայում էր Մատաղիտում։ Պատերազմի 1-ին իսկ օրից, խիզախորեն կռ վում էր թշ նամու դեմ ։

Ցուցաբերելով զինվորին վայել խիզախություն, պատերազմի ամենաթ-եժ պահերին իր ծառայակիցների հետ միասին փայլուն կատարում էին իրենց առջեւ դրված մար-տական խնդիրը։ Հերթական առաջադրանքը կատարելիս Նոյը, ցուցաբերելով խելացի մար-տավարություն, իր զինընկերների հետ միասին դուրս են բերում տասը զինվորի անենալի իրավիճակից։

Նոյը ուներ մեծ սիրտ եւ շատ համեստ էր։ Էդպես էլ պատերազմի ժամանակ, երբ տեսավ այրվող մեքենան, որտեղ մնացել էր զինվոր, նետվեց կրա-կը, որ փրկի զինվորին` չնայած արդեն ուշ էր ։ Գովասանքի խոսքերին, թե դու հերոս ես, պատասխանել էր. «Ինչ հերոսություն, 18 տարեկան երեխեն ձեռքերիս մեջ մե-ռավ » ինքն էլ ընդամենը 19 տարեկան էր։

Այդպիսին էր մեր Նոյը։ հերթական առաջանդրանքի ժամանակ հերոսաբար ընկավ ու անմա-հացավ ։ Թշնամին խլեց քեզ մեզանից ֆիզիկապես, սակայն մեր սրտերից քեզ խլել չի հաջողվի, դու միշտ կմնաս հայ ազգի մտքում ու սրտերում։ Հավերժ Փառք քեզ հերոս ջան, Հավերժ Փառք քեզ, ՆՈՅ ՋԱՆ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *