Վարչապետի աթոռին հասնելու տենչից վաԴացել եք, խառն եք, երևի մոռացել եք, որ… Լիզա Ճաղարյանի կոշտ հիշեցումը Վազգեն Մանուկյանին և ընդդիմադիրներին

Լիզա Ճաղրյանը գրում է. Խելքի տոպրակ է «ընդդիմության» վարչապետացուն, հո զոռով չի։ Ասում է` կարեւոր չի` ում եք սիրում, ում չեք սիրում, միացեք։ Իրե՛նց այսինքն` Հանրապետության հրապարակի էսօրվա խառնակույտին։ Պարո՛ն Վազգեն Մանուկյան, Հայաստանի քաղաքացիներից շատերը հեղափոխությանը միացան հենց ձե՛զ` ընդդիմություն ներկայացողներիդ եւ թիկունքից ձեզ ղեկավարող ռոբասերժիկներին չսիրելու, չէ` ատելու պատճառով։

Երեւի մոռացել եք. դե ոչինչ, վարչապետի աթոռին հասնելու տենչից վաԴացել եք, խառն եք։ Հենց այդ հեղափոխությամբ էլ Հայաստանի քաղաքացիներին հաջողվեց ազատվել ատելի նախկիններից ու 20-ամյա բեսպրեդելից։ Հեղափոխության առաջնորդը, այո՛, ջուրը գցեց արդարության կարոտ հանրության հույսերը։ Նախկինների լկ տի բեսպրեդելին փոխարինեցին անհեթեթ ու անտրամաբանական «թավիշը», աններելի անհետեւողականությունն ու անվճռականությունը, մեծամտությունն ու արկածախնդրությունը, ինչին էլ հետեւեց Մեծ Աղե տը։ Ինչպե՞ս եւ ինչո՞ւ`

ասվել է ու գրվել եւ դեռ շատ է ասվելու ու գրվելու։ Սխալվեցի՞նք։ Մի շաաատ մեծ` այո՛։ Բայց կասե՞ք, պարոն Մանուկյան Վազգեն, թե ինչ տրամաբանությամբ պետք է Հայաստանի քաղաքացիները միանան ներկա պահին ինքն իրեն «ընդդիմություն» հռչակած` ամեն ինչի ընդունակ,
արն ախում ձեր խառնակույտին, որից ազատվելու անսահման ձգտումն էր այդ նույն քաղաքացիներին ստի պել` միանալ հեղափոխությանը։ Իրո՞ք ուզում եք, որ Հայրենիքը փրկվի։ Ուրեմն անհետացեք ասպարեզից, չքվեք, գրողի ծոցը կորեք, որ այս ժողովուրդը նախկինների տխեղծ ուրվականից ազատագրված` թեւերն արձակ մտածի, թե հաջորդ քայլը որն է լինելու։

Իրո՞ք չեք հասկանում, որ հենց ձեր ագրեսիվ, լպ իրշ գոյությունը, իշխանություն զա վթելու կա տաղի տենչն է պատճառը, որ Հայաստանի քաղաքացիներն ատամները սեղմած` փակված են իրենց բնակարաններում։ Բա ձեզ մեծ կոմբինատորի… չէ` կոորդինատորի տեղ եք դրել, էս տարրական բանն է՞լ չեք հասկանում։ Էդ խելքով ե՞ք հայրենիք փրկելու։
Շա՞տ խելք է պետք հասկանալու համար, որ գերմարդկային ճիգեր են հարկավոր` հարթակից կոկորդ պատ ռող

խաժամուժի կերպարանքներում «հայրենիքի փրկիչներ» տեսնելու համար։ Ձեր հույսն էն է, որ վշտից կքված հանրությունն անսպասելի հար վածներից բանականությունն է՞լ է կորցրել ու էնքա՛ն է կորցրել, որ կարող է մոռանա՞լ ու չտեսնե՞լ, որ «փրկիչների» դիմակի տակ այդ նույն հանրությանը տարիներ շարունակ նվաստացնողների ու թալա նողների, բռն ությունների ենթարկողների ու գնդա կահարողների արնա հոտ ոհմակն է կանգնած։
Հույսներդ կտրեք։

Որքան էլ կեղծիքների վարպետ ներկա, այսպես կոչված` փրկիչներդ փորձեք անտաղանդ թամաշաներ բեմադրել` մարդաշատության պատրանք ստեղծելու համար, համակերպվեք, որ մի բուռ եք, իսկ ձեզ չսիրողները, ատողները, նողկացողները շա՛տ–շա՛տ են ու երբեք չեն միանալու իշխանություն զավ թելու ցանկությունից կուրացածներիդ։ Ինչքան կաք` էդքանով բավարարվեք ու դրան համապատասխան էլ կոկորդ ճղեք ձեր սան ձարձակ կավեէնշիկ «էլիտարների» հետ։ Հակառակ դեպքում` որքան էլ որ ծիծաղի սիրտ չկա, հանրության աչքին օրեցօր ավելի ու ավելի ծիծաղելի եք դառնում։Եվ` խղճուկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *