Դեպքի օրը զանգեց, шր կերի ձայնը պարզ լսում էի, շատ անհանգիստ էի, ինքն ինձ հանգստացրեց՝ մերոնք են կրш կում, մի վш խեցիր:Դրանից 40 րոպե հետո…ինչ է պատմում զո հվшծ Կապիտանի կինը

41տարեկան կապիտան Հովհաննես Մարկոսյանը 1-ն է այն հայորդիներից, որ անմш հացավ հայրենիքի պшշտ պանության համար մղ վող մшր տերում: Մшր տական գործողությունների ընթացքում նա ծш նր վի րшվորում էր ստացել, բայց նախ ընկերոջ կյանքն էր փրկել՝ նրան ճանապարհելով 1-ին իսկ շտապ օգնության մեքենայով: Իսկ իր կյանքը փրկել

չհաջողվեց: Կապիտանի կինը՝ Հերմինե Ավալյանը չի համակերպվում հերոս ամուսնու՝ այլեւս իր կողքին չլինելու հետ: Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում Հերմինեն շեշտում է, որ վերջին անգամ նոյեմբերի յոթին են խոսել հեռախոսով՝ դեպքից կես ժամ առաջ: Ասում է, որ շատ ընտանեկան մարդ էր ամուսինը, նույնիսկ հեռվից հոգ էր տանում իրենց

մասին. «Դեպքի օրը զանգեց, шր կերի ձայնը պարզ լսում էի, շատ էի անհանգիստ, ինքն ինձ հանգստացրեց՝ մերոնք են կրш կում, մի վա խեցիր: Ու որ ավելի չանհանգստանամ՝ ասաց, որ շատ զբաղված է, պիտի գնա և միանգամից անջատեց: Ես հաշվում էի ար կերի ձայնը: Դրանից քառասուն րոպե հետո դեպքը եղավ…»: Ամուսնու մասին

Հերմինեն խոսելու ընթացքում ասում է, որ Հովհաննես Մարկոսյանը շատ երեխայասեր ու նվիրված մարդ էր. «Հավանաբար 2-րդ այդպիսի մարդ չգիտեմ… Բարեկամների, երեխաների հետ շատ ժամանակ էր անցկացնում, ինքը շատ քիչ ժամանակ էր ունենում ռшզ մական գործի պատճառով, սակայն եղած ժամանակը անցկացնում էր երեխաների հետ, էլ ֆուտբոլ էր խաղում, էլ պահմտոցի… Ես

երեխաների հետ ավելի խի ստ էր, ինքը ասում էր՝ մի դաստիարակի իմ երեխեքին, ինձանից և քեզանից վատ երեխա չի կարող ծնվել, ասում էր՝ թող ազատ, ինքը գնահատում էր ազատությունը: Ընտանիքի մեջ յուրաքանչյուրս մեր կարծիքը ունեինք, որը կարեւորվում էր, նույնիսկ ընտանիքի ամենափոքր անդամի տեսակետի հետ էինք հաշվի

նստում: Յուրաքանչյուր հարցի դեպքում, ինքը միշտ օպտիմալ լուծում էր գտնում, որ բոլորին բավարարի»: Հերմինեն ասում է, որ երանելի օրեր էին, երբ ընտանիքով իրենց մեքենայով ճամփորդում էին, յուրաքանչյուր տարի հնարավորության սահմաններում գնում էին Վրաստան, այս տարի Նույնպես երազում էին ընտանիքով ճամփորդել: Հերոսի կինը նշում է, որ ամուսինը իր ծննդավայր Ճամբարակը համարում էր աշխարհի կենտրոնը.

«Այդ իմաստով էգոիստ էր, հայրենի հողը պաշտում էր, արտասահմանցի ընկերների հետ կենացների ժամանակ էլ էր դա շեշտում»: Կապիտանը 2 որդի ունի՝ ավագը տաս տարեկան է, կրտսերը՝ Վեց: Կինը մեծ ջանքեր է գործադրել, որ երեխաներին բացատրի, թե ինչու է զո հվել իրենց հայրը: Հերմինեն ասում է, փոքրը դեռ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, իսկ ավագ տղան ճիշտ հոր կտորն է: Հերմինեն ասում է, որ երբ տխրում էր,

քանզի Ճամբարակում բարեկամներ չուներ, ամուսինը միշտ ինչ-որ բան էր մտածում՝ տխրությունը փարատելու համար: Հիշում է մասնավորապես այն օրը, երբ էլի միայնակության զգացում ուներ, ամուսինը ձեռքից բռնեց և ասաց, որ պիտի մեքենայով սար բարձրանան, իսկ ճանապարհը շատ նեղ էր և վտшն գավոր. «Երեկոյան 19:24 պիտի լինեինք այդ սարի գագաթին… Հարցնում էի՝ ի՞նչ կա

այդ ժամին: Երբ տեղ հասանք, աչքերս փակեց, հետո ասաց՝ դե բաց արա՝ մայրամուտը այստեղից ամենագեղեցիկն է: Սեւանա լճի վրա էր այդ գեղեցիկ մայրամուտը: Ինքը բնության մեծ սիրահար էր: Այդ մայրամուտը ինձ համար մեծ արժեք ուներ»: Հերոսի կինը Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում նշում է, որ ռшզ մի դաշտից բերված ամուսնու

հեռախոսը իր համար թանկ մասունք է: «Իսկ ընդհանուր առմամբ, ես իրեն իրերի մեջ չեմ փնտրում, նույնիսկ ամուսնական մատանին ինձ համար ոչ մի արժեք չունի՝ առանց իրեն: Պարզապես այդ հեռախոսը չափազանց շատ ինֆորմացիա է կրում իր հետ կապված, դրանով է թանկ»,-ավելացնում է նա:

Հովհաննես Մարկոսյանի ու Հերմինե Ավալյանի ընտանիքի բարեկամ Էմմա Սարգսյանը նույնպես հուզմունքով է խոսում հերոս կապիտանի մասին, ասում է, որ Հովհաննեսի հետ նույն բակում են մեծացել. «Ինքը շատ բարի, ոչ կոն ֆլիկտային մարդ էր, շատ հումորով էր, ընկերասեր և շատ լավ հայր էր իր երեխաների համար: Նույն ջերմությամբ

վերաբերվում էր նաեւ բակի մյուս երեխաներին, երեխայասեր էր: Նման հոր օրինակ ես քիչ եմ հանդիպել: Իրոք բացառիկ հայր էր իր երեխաների համար, զբաղվածության պատճառով քիչ ժամանակ ուներ, սակայն եղածն էլ երեխաների հետ էր անցկացնում: Կյանքով լի անձնավորություն էր…»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ։ Լուսանկարները տրամադրել է հերոսի կինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *