Պարոն Փաշինյան, նախքան արտահերթ ընտրություններ անցկացնելը, պետք է կատարել հետևյալ փոփոխությունները… Մանե Էլբակյանի կոչ-խնդրանքը ՀՀ վարչապետին

Մանե Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան: Պարոն Փաշինյան, շատ ողջունելի է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Ձեր ցանկությունը, անձամբ շատ ճիշտ եմ համարում, ու դա պետք է տեղի ունենա ամենա սեղմ ժամկետներում։

Միայն ընտրությունների միջոցով հնարավոր կլինի երկրում վերացնել որոշակի լարվածությունը։ Ինչու ոչ հենց ձեր թիմի ինքնավստահության համար լեգիտիմ քվեի վերահաստատման միջոցով հետագա կառավարումը արդյունավետ շարունակելու համար։
Ես կասկած չունեմ, որ վերահաստատվելու է մեծամասնության վստահության քվեն։ Սակայն նախքան ընտրություններին գնալը պետք է որոշակի
սահմանադրական փոփոխություններ կատարել,

ընտրական կարգի բարեփոխումներով։ Եվ ընդհանրապես վատ չէր լինի, եթե նորից անցնեինք նախագահական մոդելի, կրճատելով խորհրդարանում պատգամավորների թվաքանակը։ Նաև ընտրություններին գնալուց առաջ շատ կարևոր է, որ ընտրակաշառք բաժանելու

համար մեղադրվող` այսպես կոչված քաղաքական ուժի պատասխանատուները լինեն դատապարտված։ Հակառակ դեպքում այդ ուժերի մասնակցությունը ընտրություններին ուղղակի անընդունելի կլինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *