Եղբա՛յր, գիտեմ՝ ներսումդ արյուն է հեղում, գիտեմ՝ չես վախենում նաև հետագա ցավից , բայց խնդրում եմ, որ… Գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի սատարող խոսքը Փաշինյանի մասին

Բորիս Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իհարկե գրածս տեքստը ծավալուն ստացվեց – մի ամբողջ հոդվածի չափ, սակայն խնդրում եմ կարդալ մինչև վերջ: Կարծում եմ այս օրերին կարևոր է միմյանց լսել ու եթե կարիք կա. և ինչու չէ՝ նաև քննարկենք: Եվ եթե իմ տեքստը գտնեք համոզիչ՝ խնդրում եմ տարածեք:

Ես հայ գեղանկարիչ՝ Բորիս Եղիազարյանս, նորից հայտարարում եմ, որ կանգնում եմ Նիկոլ Փաշինյանի կողքին ու այսօր ասում եմ՝ երբեք չեմ ափսոսալու դրա համար: Փաշինյանի հրաժարականը պահանջողներին միացել են նաև բանիմաց եւ խելացի շատ հայ անձինք:

Հիմնական մեղադ րանքը, որոնք թվում են համոզիչ՝ դա Փաշինյանի իշխանության օրոք կատարած բազմաթիվ սխալներն են ու ամենամեծ եւ վտան գավոր սխալը, որ այս եռակողմ պայմանագիրն է ստորագրել: Հիմա դառնամ սխալներին (եռակողմ պայմանագրի վերաբերյալ՝ վերջում).

Խնդրում եմ միասին նայենք: Կա՞ արդյոք Հայաստանի անկախության տարիներից սկսած որևէ մեկը՝ Հայաստանի ղեկավարներից, որը սխալներ թույլ տված չլինի: Կա՞ արդյոք աշխարհում որևէ երկրի պրեզիդենտ, որը կառավարել է եւ բազում սխալներ թույլ չի տվել… Ամերիկայի Թրա՞մփը, թե՞ Կանադայի Տրյուդոն, թե՞ Ֆրանսիայի Մակրոնը, թե՞ Անգլիայի պրեմիեր-մինիստրները՝ մեկը մյուսի հետևից, թե՞ ծաղկող, բարգավաճող եվրոպական Լեհաստանի պրեզիդենտները

, թե՞ Ռուսաստանի սան ձած պատերազմից տան ջահար եղած Ուկրաինայի՝ պրեզիդենտ Պոռոշենկոն, որը հրապարակավ ընդունեց իր սխալները: Կա հետաքրքիր քաղաքական ասացվածք՝ «Չեն սխալվում այն երկրների ղեկավարները, որոնք, որ մի բան չեն անում»: Սիրելի բարեկամներ, Փաշինյանը Հայաստանի այն առաջին ղեկավարն էր, որը չնայած Ռուսաստանի ճնշմանը՝ Հայաստանը տարավ դեմոկրատական

զարգացման Ճանապարհով (որի համար զգուշացումներ ու «հար վածներ» էր ստանում Պուտինից և պռոպուտինական հայ օլիգարխների կողմից…): Եվ այժմ էլ արդեն պռոռուսական ողջ համախմբված ուժը, որը ամեն ինչ արեց՝ թաքուն թե բացահայտ, Հայաստանի կայունությունը թուլացնելու, Ղարաբաղի պաշտպանությունը թուլացնելու, Ղարաբաղի դարպասները թշն ամու

առաջ բացելու համար, այժմ էլ՝ էսօր, նույն ուժերը ավելի կազմակերպված, ավելի մոտիվացված փորձում են անկայունացնել Հայաստանում իրավիճակը՝ հեղաշրջում անելու համար: Հիմա էլ նորից օգտագործելով ամբողջ ժողովրդի ապրած զգացմունքային ցավը՝ ազդելով անգամ կայուն ու խելացի մտավորականների վրա՝ կորզելով նրանցից էմոցիոնալ հայտարարություններ, որոնք ակամա սատարում ու ոգևորում են այս հայտնի 17-ի դավաճան խմբակցությանը:

Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանի կողմից փաստաթուղթ ստորագրելուն, համոզված եմ, որ մինչև Պուտինի կողմից Փաշինյանին կեսգիշերին առաջարկ անելը՝ Փաշինյանն արդեն ղարաբաղյան հավաստի աղբյուրներից ճշգրտված ինֆորմացիա ուներ, որ Ղարաբաղում հայաստանցի դավա ճանների և ղարաբաղցի որոշ դավա ճանների միջոցով հող է նախապատրաստվել Ղարաբաղում՝ Շուշիի, Ստեփանակերտի և այլ ստրատեգիկ գոտիներում պաշտպանությունը թուլացնելու համար, որը հնարավորություն էր տալու Ադրբեջանի նորոգված վերազի նված զորքերին սրւնթաց հա րձակումով Հայաստանին վերջնական պարտության մատնելու համար:

Սա առանց Պուտինի իմացության ու հրահանգների չի արվել: Ակնհայտ է, որ Պուտինը համաձայնեցնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրման առաջարկը ՝իմանալով որ Փաշինյանը շատ լավ գիտի ամբողջ վտ անգն ու բանակի խո ցելի տեղերը՝ կեսգիշերվա զանգով, անակնկալի բերելով, բացատրել է Փաշինյանին, որ ստորագրելով այս համաձայնագիրը, Ղարաբաղի որոշ տարածքների կորուստ կունենաս, սակայն կփրկես Ղարաբաղի

հիմնական տարածքները և բնակչության կյանքը: Այլապես, եթե անմիջապես չհամաձայնվես ստորագրել այս փաստաթուղթը, ապա զգուշացնում եմ, որ ադրբեջանական զորքերը 1-2 օրվա մեջ կհասնեն մինչև Հայաստան ամբողջ սահմանով, ու ես իհարկե ստիպված կլինեմ իմ լուռ համաձայնությունը տալ:

Եվ բացառված չի, որ թուրքական զորքերը ադրբեջանական զորքերի անվան տակ Նախիջևանից, կարող են միաժամանակ կտ րել Զանգեզուրը Հայաստանից: Ես կարծում եմ մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը՝ շատ գաղտնիքներ հայտնի կդառնան, և ընդհանուր նկարագիր կունենանք Ռուսաստանի արած քայլի և Փաշինյանի կայացրած որոշման մասին: Ուստի կոչ եմ անում՝ չշտապել Հայաստանի վարչապետին վարկաբեկելը:
Եվ ի սեր Աստծո մի միացեք էդ դավ աճանների ու մարդաս պանների խմբին,

թե չէ՝ ցավոք, այնպիսի տպավորություն ունեմ, որ արհեստականորեն տրամադրություններ են ստեղծվում, հող է նախապատրաստվում, որ վախենամ թե ժողովրդի մեծամասնությունը, որ երկու տարի առաջ գոռում էր «Փաշինյան դուխո՜վ…» մի քանի օրից գոռալու է. «Պատ ժեք դրան, Խաչեք դրան…» հայ ռուսամետների լեզվով РАСПНИ… РАСПНИ ЕГО!… Ես ցավ եմ առնում ու վախենում եմ, ոչ էնքան Փաշինյանի, այլ մեր ժողովրդի այս հոգեկան ցավալի վիճակի համար:

Իսկ Փաշինյանին կդիմեի. «Եղբա՛յր, գիտեմ, որ ներսումդ արյուն է հեղում, գիտեմ, որ չես վախենում նաև հետագա ցավից ու վեր քից, չվախենա՛ս: Մինչև վերջ տար՝ ժողովրդի կողմից քեզ տրված, երկրի վարչապերի պարտականությունները: Հ.գ. Ուստի ես՝ իմ նմանների հետ միասին, որ Փաշինյանին ոչ թե գովերգել ենք՝ այլ հարկ եղած դեպքում քննադատել ենք – Կանգնում եմ Փաշինյանի կողքին և երբեք չեմ ափսոսալու:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *