Վարսենիկի 1-ին լուրջ եւ հաջողակ քայլերի համար՝ դրել ծաղրում ենք ֆեյսբուքով մեկ, հումորներ անում, թե բա լավ ա չի խեղ դվել… Էդ նախ տգիտության արդյունք ա։ Մարդիկ չեն պատկերացնում, թե…Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանը գրում է. Մեր մարզուհին է՝ Վարսենիկ Մանուչարյանը։ Տոկիոյի օլիմպիադայի 100 մ ազատ լողավոճում 52 մասնակցից գրավել է 45-րդ տեղը։ 17 տարեկանում էս հաճելի աղջնակը ներկայացնում ա Հայաստանը մի սպորտաձևում,

որում մենք երբևէ չենք ունեցել հաջողություններ եւ երկրում էլ առկա չեն մրցումներին պատշաճ կերպով պատրաստվելու պայմաններ։ Ու միևնույնն ա ինքը վաստակել ա ուղեգիր ու աշխարհի ամենաուժեղների մեջ ցուցաբերել ա 7 մրցակցից ավելի լավ արդյունք։ Գոնե ազգովի շնորհավորենք, ուրախանանք

Վարսենիկի այս առաջին լուրջ եւ հաջողակ առաջին քայլերի համար՝ դրել ծաղրում ենք ֆեյսբուքով մեկ, հումորներ անում, թե բա լավ ա չի խեղ դվել… Էս հումորն ու դրա լայն դրական ընկալումը նախ տգիտության արդյունք ա։ Մարդիկ չեն պատկերացնում թե ինչ ա նշանակում 17

տարեկանում ստանալ օլիմպիական խաղերի ուղեգիր ու հաղթել 7 մրցակցի, այն էլ այս պայմաններում։ Իրանց թվում ա, որ մի 2 տարի վրա-վրա Սևան գնան՝ մոտավոր սենց մի արդյունք էլ իրանք կցուցաբերեն անկախ մեծ փորից ու հաստ ո ռից։ Հիդրոդինամիկան ցավոք համաձայն չէ այս տեսակետի հետ, ուստի եկեք մաղթենք Վարսենիկին նորանոր հաջողություններ, իսկ չուզողները թող իրենց ամառները անցկացնեն փչովի բասեինում եւ սահմանեն այնտեղ ուժեղ ռեկորդներ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *