Ա. Հովսեփյանի «անձեռնմխելի» լինելը մարդիկ տարբեր ձևերով էին բացատրում… Իսկ իրականությունը սա է… Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է. Երկու օր է ինչ հայկական մեդիադաշտը ողողված է ՀՀ նախկին Գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ձերբակալման, ապա կալանավորման լուրով։ Մի մասը ցնծում է, մյուսը՝ տրտմում։ Իսկ ի՞նչ է կատարվել որ, կարծես թե արդարությունը հիվանդացել բայց չի մ ահացել։

Այս օրվան մարդիկ վաղուց էին սպասում, պահանջում։ Ա. Հովսեփյանի «անձեռնմխելի» լինելը մարդիկ տարբեր ձևերով էին բացատրում ՝ իրականից մինչև առեղծվածայինը. իբր իշխանության հետ գործարքի է գնացել, Նիկոլի և նրա թիմակիցների վրա այնքան կոմպրամատներ ունի, որ չեն հանդգնի, որ ռուս գործընկերները սկանդալ կբարձրացնեն, որ… որ… որ…։

Տարբեր տեսակի բամբասանքներ ու ցնդաբանություններ։ Իսկ իրականությունը սա է՝ առանց շտապելու, ապացույցներ էին հավաքում ՝ժամանակից առաջ չընկնելով։ Թե որքանով է դա արդարացված, ցույց կտա ժամանակը։ Հայաստանում միայն ծույլերն ու անգրագետները չգիտեն Աղվանի, նրա կատարած ապօրինությունների, ղարաբաղյան կլանին մաս կազմելու մասին։ Ա. Հովսեփյանը միշտ

ներկայացել է որպես ապարանցի, բայց նա այնքան հեռու է Ապարանից որքան Գարեգին Բ վեհափառը կամ Քոչարյան Ռոբն ու ՍՍ-ը։ Շատերը չգիտեն, որ նա մոտ մի տասնամյակ իր մասնագիտական մկրտությունը ստացել է Արցախում՝ ԼՂԻՄ-ում, որտեղից էլ նրա ջերմ հարաբերությունները նախկին ԼՂԻՄ Ադրբեջանի ԿԿ մարզկոմի քարտուղար, հայատյաց, հետո Բաքվում ապաստան գտած Կևորկովի օգնական Սերժ Սարգսյանի և ԱԴկոմկուսի

Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի ԱԶԱՏՎԱԾ քարտուղար Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ պատահական չէր, որ Ռոբերտ Քոչարյանը դառնալով ՀՀ վարչապետ, առաջին քայլերից մեկն է եղել ՍՍ-ի հետ դիմել նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին Ա. Հովսեփյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու խնդրանքով, որը կտրուկ մերժվել է առաջին նախագահի կողմից՝ պատճառ բերելով պրոֆեսոնալիզմի բացակայությունը։ Բայց դա

չխանգարեց Ռ. Քոչարյանին, իշխանությունը բռնազավ թելուց հետո, նրան նշանակել ՀՀ գլխավոր դատախազ։ Այդ օրվանից մինչև քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից(2o18թ.,հեղափոխությունից հետո) հրաժարական տալը, Ա. Հովսեփյանը եղել է այդ մոնղոլաթաթարական համակարգի ամենակարևոր մասնիկը, որից զգուշանում էին բոլոր նախկինները, ներառյալ Ռոբն ու Սերժը։

Շատերը գիտեն, թե ինչպիսի հսկայական ստվերային, կոռուպցիոն գաղտնի ինֆորմացիայի է տիրապետում նա, քանի-քանի թա լանչիների բախտը այժմ գտնվում է նրա ձեռքերում։ Ըստ այդմ, հաշվի առնելով նախկինների դեռևս ունեցած կապերն ու հնարավորությունները, նրանց ստոր վարքը, իմ կարծիքով, Ա. Հովսեփյանի անձնական անվտանգությունը այսօր ամենակարևորն է, նրան պետք է պահպանել ինչպես նորածին առաջնեկին։

Այժմ, ըստ իս, ավելի կարևոր է Աղվանից ստանալ իր մոտ ունեծաց կոմպրոմատները, տեղեկատվությունը քան թե թալանած միլիարդները։ Նաև ՀՔԾ-ն, դատախազությունը, իրավապահները, իրավապաշտպանները, հասարակությունը պետք է զգոն, հետևողական լինեն, քանզի այժմ քրեական մի ամբողջ համակարգ աշխատում է Աղվան Գառնիկիչին փրկելու կամ վերացնելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *