Սամվել Հայրապետյանը գրում է. Եկեք վերջապես կողմնորոշվենք մենք ի՞նչ ենք ուզում։ Ոչ ուզում ենք պատվաստվել, ոչ ուզում ենք վարակվել, ոչ թեթև անցկացնել, ոչ էլ մա հանալ։
Հասկացե՛ք վերջապես, որ առողջապահական ոլորտը արդեն իսկ էս օրվա դրությամբ գտնվում ա գերծանրաբեռնված վիճակում, հարյուրավոր մարդիկ արդեն իսկ սպասում են իրենց հոսպիտալացման հերթին, եւ մենակ Աստված գիտի թե էդ մարդկանց երբ հնարավոր կլինի տանից տեղափոխել հիվանդանոց, քանի որ ՏԵՂ ՉԿԱ, իսկ օրական 20-40 մա հը դա արդեն իսկ մեր համար տրագետիկ ա` որը ոչ մի բանով չի զիջում պատերազմին։
Ինչի՞ ա էդ գրողի տարած պատասխանատու լինելը մեր մոտ էսքան քիչ, ինչի՞, ախր դուք չե՞ք հասկանում, որ ՀՀ-ում անսահմանափակ չեն թթվածնի ապարատները, դա չի նշանակում, որ ՀՀ-ում նորմայից քիչ են, դա նշանակում ա, որ անպատասխանատուների պատճառով վարակը նորմայից արագ ա տարածվում, որն էլ առողջապահական ոլորտը տանում ա կոլափսի։
Ցավոք, եթե ռեալ նայենք կհասկանանք, որ ոչ բոլորին ա հասնելու էդ թթվածնի ապարանտերից, ոչ բոլորն են կարողանալու հոսպիտալացվել, ու այո ցավոք մենք դեռ շատ ենք հայրենակիցներ կորցնելու։
Դրա համար վերջապես հասկացեք ինչ եք ուզում, բայց ուզենալու հետ մեկ տեղ պահեք էդ գրողի
տարած կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները, չեմ հասկանում, ձեր երազանք ա՞, որ ձեր բարեկամը քովիդից մ ահանա, կամ հիվանդանոց պետք լինի ու չկարողանաք տեղափոխել ազատ մահճակալ չլինելու պատճառով։ Ախր ինչի՞ վիճակը չեք գնահատում էնքան լուրջ ինչքան որ ինքը իրականում կա։
Անպայման սպասում եք, որ պատկան մարմինները սկսեն ավելի կոշտ մեթոդների դիմել ընդհուպ մինչև լոքդաուն, որ նոր պահե՞ք էդ անտեր կանոնները։ Ախր ի՞նչ անենք, ընկել ենք պիտի քաշենք, մինչև տենանք ինչ ա լինում, ոչ մեկիս էլ հաճելի չի էս
սաղ, բայց ունենք էն ինչ ունենք, ուղղակի սկսեք ավելի պատասխանատու լինել հասկանալով, որ առողջապահական ոլորտը ռեզինից չի, ու արդեն իսկ հասել ա գերծանրաբեռնված վիճակի։ Չեք ուզում պատվաստվել` ՄԻ ՊԱՏՎԱՍՏՎԵՔ, բողոք եք անում` ԱՐԵՔ, բայց էդ ամեն ինչը մի՛ արեք ուրիշի կյանքի ու առողջության հաշվին։
Դե իսկ հասարակական տրանսպորտի, մետրոյի ու մնացածի մասով էլ չասեմ զրո վերահսկում, մարդիկ իրար «բերան մտած» գնում են գործի գալիս են տուն, ի՞նչ անեն, դե կներեք որ ամեն մեկը չի որ կարա ամեն օր տաքսով գնա գա դասի կամ գործի։
Ու քանի որ մենք բոլորս տեսնում ենք, որ կոմպլեքս լուծում չի տրվում էս հարցին, որ կոմպլեքս լուծումը մեր դեպքում լոքդաունն ա, ուրեմն թերևս պատրաստվենք դրան։ Չէ դե ո՞նց կլիներ նորմալ երկրների նման մեր մոտ էլ ամեն օղակ զբաղվեր իրա ոլորտը պատշաճ վերահսկելով։