Առուշը ընդամենը ՌԴ հպատակ Քոչարյան Ռոբերտի վասալնա.. Էդ ոմանք, որ հիմա ասում են Առուշը Սյունիքը կպահի, իրանց փոխանցեք, որ…Հարություն Մկրտչյան
Գիտե՞ք ինչ հիշեցի։ Որ մինչ 44-օրյա պատերազմը լիքը Շուշի ազատագրողներ ունեինք, բայց երբ Շուշին ընկնում էր, պահում էին հասարակ կամավորականները եւ 18-20 տարեկան տղերքը`կյանքի գնով …
Էդ ոմանք որ հիմա ասում են Առուշը Սյունիքը կպահի, իրանց փոխանցեք, որ
Սյունիքը հենց այս պահին պահում է Իրանը, մինչ այդ պահում էր Վաշինգտոնի եւ Փարիզի քաղաքական ներգրավվածությունը։
Առուշը շաաատ փոքր ռազմաքաղաքական ֆիգուրա, որ էս դժնակ օրերում «Սյունիք պահի», ավելին ասեմ` Առուշը ընդամենը ՌԴ հպատակ Քոչարյան Ռոբերտի վասալնա, ով 90-ականներին Ալիեւներին Մեղրի էր տալիս, իսկ հիմա հենց նույն ՌԴ- ն է առկախել Սյունիքի գլխավերեւում վտանգի ամպերը։
Ու հա ` որ ասում եք `դե Առուշը կռվելա… Գիտեք ինչքան հերոսություններ արած տղերք գիտեմ` զ ոհված թե’ ողջ, որ քաղաքապետ չեն, նախկին ու ներկա ղեկավարներից որեւէ մեկի վասալը, ծանոթը կամ բարեկամը չեն, ու ըստ այդմ համացանցի ու հանրային դաշտի «աստղեր» դառնալ չեն կարողացել։
Հերոս տղերք կան, որ հրաշքով են փրկվել, որ անդամալույծ են դարձել, բայց երբեւէ չեն «ճփցնում» էդ փաստը համերկրացիների ճակատին ու երբեւէ իրենց անձնազnհությունը հանուն հայրենիքի չեն սարքում խե ղդող պարան ու փաթաթում համերկրացիների պարանոցին…
Գտնում են, որ արել են այն, ինչ պարտավոր էին… Թե բա` Սյունյաց նորագույն Նժդեհ … Լիքը «Շուշվա պահապաններ» էլ կային… Իսկ թե ինչու Առուշը հաղթեց` մի ամբողջ հատորյակ կարելի է նվիրել, բայց ճիշտն ասած արդեն` հավես չկա …
Թող ՔՊ- ն վերլուծի ու ՔՊ-ի` սուպերինտելեկտուալները…