Ծառուկյանն ու իր փողերը՝ կուզի արձան դնի, ինչ կուզի թող անի իր փողերով: Գլխավորը, որ պատշաճ վճարվեն հարկերը: Բայց, այստեղ կա մի ԿԱՐԵՒՈՐ հարց… Հակոբ Բադալյան

Ծառուկյանն ու իր փողերը՝ կուզի արձան դնի, ինչ կուզի թող անի իր փողերով: Գլխավորը, որ պատշաճ վճարվեն հարկերը: Բայց, այստեղ կա մի ԿԱՐԵՒՈՐ հարց… Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանն իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. Եթե մի փոքր ավելի լուրջ, Գագիկ Ծառուկյանն ու իր փողերը՝ կուզի արձան դնի, ինչ կուզի թող անի իր գումարներով: Գլխավորը, որ պատշաճ վճարվեն հարկերը: Սակայն, այստեղ գալիս ենք հարցի հակառակ կողմին՝ տնտեսական էլիտայի

արժեհամակարգին և աշխարհայացքին: Որեւէ մեկը հանրության առաջ չունի իր գումարների տնօրինման իրավական այլ պարտավորություն, քան հարկեր վճարելը, սակայն տնտեսական վերնախավը ունի, պետք է ունենա հանրային պատասխանատվություն: Եվ Գագիկ Ծառուկյանը էդ հանրային պատասխանատվությունը իրացնում է իր

աշխարհայացքի և արժեհամակարգի սահմաններում, որը բավական հայտնի է շատ վաղուց: Սպասել, որ Գագիկ Ծառուկյանը փոխվելու է, կամ փոխելու է իր խորհրդատվական շրջանակը, անիմաստ է: Առանցքային հարցը այն է, մեզանում տնտեսական նոր վերնախավ ձեւավորվելու՞ է, որը կիրացնի իր հանրային պատասխանատվությունը այլ որակով ու

բովանդակությամբ, որը կդնի հանրային միջավայր և մտածողություն փոխելու խնդիր, այդ ամեն ինչը դիտարկելով ոչ զուտ կոմերցիայի պրիզմայով՝ այսինքն «իմ քյարը որն է» տրամաբանությամբ, իր շահը տեսնելով հենց էդ փոփոխությունը: Սա միայն բարեգործության կամ լավության տրամաբանություն չէ: Այդ մոտիվը արդիական տնտեսական վերնախավը պիտի ունենա արժեհամակարգային

մղումով, իր գործունեության միջավայրի վերաբերյալ մտահ ոգությամբ: Եթե փոքր ինչ կոպիտ համեմատությամբ՝ կա մարդ, որին ընդհանրապես չի հուզում՝ ինքն աղբանոցում է աշխատում, կամ իր շուրջը թափթփված է ամեն ինչ, թե ոչ, ու կա մարդ, որի համար անկարեւոր չէ, թե ինքը ինչ միջավայրում է աշխատում ու որքան է շուրջը

բարեկարգ, հավաք, կոկիկ: Սա կենցաղային համեմատություն էր, բայց կարծում եմ մեծ հաշվով այդպիսին է իրավիճակը ավելի լայն իմաստով՝ կա՞, ձեւավորվու՞մ է կամ կձեւավորվի՞ տնտեսական արդիական վերնախավ, որին հետաքրքրում է հայաստանյան միջավայրը և հանրային մշակույթը, որը պատրաստ է ներդրում անել նաեւ էդ ուղղությամբ, թե՞ ոչ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *