«Մենք թուր քերի դեմ շանս չունենք, բա ի՞նչ անել… որպեսզի ընդհանրապես կարողանանք առաջ գնալ, պետք է …». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ից երբ պա տերազմում ԱԹՍ-ներ կիրառվեցին անցավ 4 տարի և եկավ 2020-ը, հետո նորից անցավ երկու տարի և եկավ 2022-ը։ Առնվազն վեց տարի մենք գիտենք, որ

թշն ամու աչքերը ու հիմնական հար վածային ուժերից մեկը տարբեր տեսակի ԱԹՍ-ներն են։ Եթե սեփական ԱԹՍ-ներ արտադրելու մասով գոնե հույս են տալիս, որ անհայտ ժամանակ հետո, անհայտ որակի ու չափանիշների արտադրանք վերջապես կունենանք, ապա ԱԹՍ-ներից պաշտ պանվելու
համակարգերի հարցում կատարվում է ԶՐՈ աշխատանք։

Ցավոք այս հարցի դիսկուրսը բաղկացած է միայն շատ ТОР-եր ու БУК-եր գնելու մեջ։ Բայց ոչ ոք չի հաշվում, որ ամբողջ սահմանով մեկ նմանատիպ համակարգեր տեղադրելու համար պետո կլինի մի քանի միլիարդ դոլար գումար։

Իսկ հրթի ռների մասով՝ ТОР-ի մեկ հրթ իռի գինը մոտ $100.000 է, իսկ БУК-ի հրթ իռը՝ $200.000։ Եթե նույնիսկ իդելական ձևով մեկ հրթ իռով խո ցվի մեկ ԱԹՍ, ապա մենք թու րքերի դեմ շանս չունենք։ Սրան գումարեք նաև այն հանգամանքը, որ դաշտային պայմաններում ТОР-երը ու БУК-երը հենց իրենք են խ ոցվելու։

Հիմա հարցը, բա ի՞նչ անել։ Նախ որպեսզի ընդհանրապես կարողանանք առաջ գնալ, պետք է փոխենք մեր տեսլականը և երևույթներին նայենք ինչպես ինովացիոն ազգ։ Հետո պետությունը պետք է լինի կարող, և պրոֆեսիոնալ խնդիր ու պահանջներ ձևակերպի, այլ ոչ թե դիլետանտի մակարդակով

ուղղակի ասի «ուզում. եմ ունենալ բայրաքթառ խփող զե նք»։ Կան 4 հիմնական ուղղություններ, որոնք մեր սեփական ռեսուրսներով կարելի է ստեղծել։ Դրանք են՝ 1.Մշակել ԱԹՍ-ներ, որոնք հատւկ նախատեսված կլինեն այլ ԱԹՍ-ների խո ցելու համար։ Այստեղ կարող են կիրառվել արհեստական բանականության տարրեր թշն ամական ԱԹՍ-ին ըստ պատկերի, ձայնի ու ինֆրակարմիրի ճանաչելու մասով։

2. Մոդեռնիզացնել Игла, Стрела տիպի համակարգերը այնպես, որ նրանց հռ թիռի գլխիկը ճանաչի նաև պատկեր ու ձայն։ 3. Ստեղծել И гла, Ст рела տիպի հրթ իռները բարձրությունից կր ակելու հնարավորություն։ Օրինակ, երբ նույն Игла-ն կրա կվում է 1 կմ բարձրությունից, ապա նրա արդյունավետ խ ոցման հեռավորությունը երկարում է

մոտ 2 անգամ, իսկ բարձրությունը դառնում է մոտ 5 կմ։ Սա լրիվ բավարար է ինֆրակարմիր անջատող Բայրաքթարին խո ցելու համար։ 4. КПВТ և ЗСУ զենիթային գնդաց իրները մոդեռնիզացնել այնպես, որ ստանան ժամանակակից օպտիկա։ Դրա հետ մեկտեղ ծրագրավորել արհեստական

բանականությամբ աշխատող նշանառության համակարգ, որը օպերատորին կօգնի կատարել ավելի ճշգրիտ նշանա ռություն։ Եթե պետությունը պատրաստ լինի ներդնել մոտ 20 միլիոն դոլար այս ծրագրերի տակ, ապա 1 տարուց կունենանք պրոտոտիպեր, իսկ 2 տարուց լիարժեք աշխատող համակարգեր»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *