Կարծում եմ նրան ժողովուրդը այլևս չի ների, եթե նա իր անակնկալ այս քայլով ցնցումների “նոր էջ բացի” երկրի համար, ապա…Լևոն Շիրինյան

Լևոն Շիրինյանը գրում է. Նախագահի հրաժարականով թերևս լուծվի գորդյան հանգույցի վերածված իշխանության ճգնաժամի հարցը, որը դրսեորվել սկսել է հեղափոխությունից անմիջապես հետո, հատկապես, երբ վերջինս միացավ ռևա նշիստների կողմից կազմակերպված

իշխանափոխության ու ՀՀ ապակայունացմամն վերջը չունեցող տևական գործընթացին` 17+2×1 խմբակցությանը: Ուշադրություն դարձրեք. սույն անձը Երրորդ հանրապետության տարբեր տարիներին ստանձնել է տարբեր պատասխանատու պաշտոններ

եւ հարմար պահին “թռել” իրեն հարմար պայմաններում, երբևէ ազդեցություն չթողնելով երկրի ներքին կամ արտաքին քաղաքական կյանքի վրա,
առնվազն փարիսեցիական է Սահմանադրական լիազորությունների չգոյության վկայակոչումը, որը

իրական է. սակայն նա այդ չգոյության հետ կամավոր համաձայնվել էր անտրտունջ` տխրահռչակ Սերժի առաջարկով ու նրա տիրակալության շրջանում: Կարծում եմ նրան ժողովուրդը այլևս չի ների, եթե նա իր անակնկալ այս քայլով ցնցումների
“նոր էջ բացի” երկրի համար ծանրագույն շրջանում “վոյինի” ազդարարած նոր գործողությունների “փուլին”: Լ. Շ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *