ԲՐԱՎՈ՜. Ռոման Բագաջիյանը իր փառահեղ ելույթով ստիպեց ժյուրիի անդամներին պարել իր երգի ներքո

Հայ տաղանդը միջազգային բեմում

Հայերը փայլում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի հայտնի բեմերում։ Ռուսական «Առաջին» ալիքով հեռարձակվող «Ձայնը» նախագծի հինգերորդ եթերաշրջանի կույր լսումների ժամանակ Ռոստովից ժամանած Ռոման Բագաջիյանը (Ռոմչի) հիացրեց բոլորին իր «All Of Me» ջազային կատարումով։

Ռոմանը ծնվել է Ռոստովում՝ հայ հոր և իտալացի մոր ընտանիքում։ «Իմ մեջ ապրում են ամենակրակոտ ազգերի գեները»,- ասել է նա։ 18 տարեկանում տեղափոխվել է Պետերբուրգ, սակայն շարունակում է կապը թե՛ Ռոստովի, թե՛ Մոսկվայի հետ։

Նրա ելույթը ստիպեց Պոլինա Գագարինային, Գրիգորի Լեպսին և Լեոնիդ Ագուտինին շրջվել։ Սակայն Դիմա Բիլանը անարձագանք թողեց կատարումը, ինչը չվրիպեց Ռոմանի ուշադրությունից։

Երբ պետք է ընտրեր թիմը, նա կատակով նկատողություն արեց Բիլանին. «Ես կերազեի աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ, նույնիսկ նրա, ով այժմ ինձ չի նայում», ինչը դահլիճում ծիծաղ առաջացրեց։ Վերջապես Ռոմանը միացավ Պոլինա Գագարինայի թիմին։

Տեսանյութը՝ ստորև։

Leave a Reply