Միշան ծնվել է 2008 թվականին Արցախում, երաժիշտների ընտանիքում։ Նրա հայրը եղել է ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժոր, իսկ մայրը՝ մանկապարտեզի երաժշտության ուսուցչուհի։

րա երաժշտական կրթության մեջ մեծ դեր է ունեցել պրոդյուսեր Լիրա Քոչարյանը, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Միշան կատարելագործել է իր ձայնային տվյալները այդ խմբի կազմում՝ սովորելով ու շփվելով պրոֆեսիոնալ երաժիշտների հետ։
Առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկանում, երբ ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի միջոցառմանը։ Նրա երաժշտական տաղանդը ճանաչվել է նաև միջազգային բեմերում. Միշան ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրյուսելում։
Միշան նաև կատարել է System of a Down խմբի “Lonely Day” երգի քավեր տարբերակը, որը հավանության է արժանացել Սերժ Թանկյանի կողմից և տարածվել նրա սոցիալական էջերում։

Միշան սիրում է երաժշտություն, ընթերցանություն, մուլտֆիլմեր և նվագում է ջութակ, դաշնամուր, հարվածային գործիքներ։ Նրա երազանքն է երգել Ռոբերտինո Լորետիի և Սթիվի Ուանդերի հետ և մասնակցել Բրունո Մարսի շոուին։ Նա հաճախ կատարում է Մայքլ Ջեքսոնի, Սթինգի, Ջեյմս Բրաունի երգերը՝ զարմացնելով իր հզոր ձայնով ու արտիստիզմով։
Տեսանյութը դիտեք ստորև՝