100-ից 100 միավոր… 16-ամյա Գարիկը ոտքի կանգնեցրեց ժյուրիի բոլոր անդամներին. Այս գերհզոր ելույթը պարզապես դիտեք

Հայազգի 16-ամյա տաղանդավոր երգիչ Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» վոկալային շոուի ընթացքում։ Նա կատարեց Ուիթնի Հյուսթոնի լեգենդար «Run to You» երգը՝ հիացնելով ժյուրիի բոլոր անդամներին։ Գարիկը ստացավ առավելագույն՝ 100 միավոր, գրանցելով մրցույթի ամենաբարձր արդյունքը։

Նրա տպավորիչ կատարմամբ հիացած էին ռուսական էստրադայի հայտնի աստղերը, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և ուրիշներ։ Սերգեյ Լազարևը նույնիսկ իր Facebook-ի էջում հրապարակել է Գարիկի ելույթն ու նշել իր հիացմունքը։

«16-ամյա Գարիկ Զաբելյանը իր ցնցող ձայնով ոտքի կանգնեցրեց ժյուրիի բոլոր 100 անդամներին։ Նրա Ուիթնի Հյուսթոնի երգի կատարումը պարզապես անհավանական էր»,– գրել է Լազարևը։

Նա նաև ընդգծել է, որ այս եթերաշրջանի մասնակիցները բացառիկ տաղանդավոր են, և ամենավառ ու տպավորիչ կատարումներն անպայման տեղ կգտնեն իր էջում։
Ամբողջական տեսանյութը այստեղ՝

Leave a Reply