«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին

Հայաստանցի տղան ազգային երգով գերեց ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրիին

12-ամյա Սամվելը իր հուզիչ կատարմամբ գերեց ֆրանսիական «Ձայնը» մանկական շոուի ժյուրիի անդամներին, այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող Պատրիկ Ֆիորիին, Ջենիֆեր Բարտոլիին և գնչու երգիչ Կենջի Ժիրակին։

Տղայի ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել, երբ նա 6 տարեկան էր, և այժմ նրանք բնակվում են Մարսելում։

Սամվելը ելույթի համար ընտրել էր Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը՝ ի նշան իր արմատների նկատմամբ ունեցած հարգանքի։ Բացի այդ, նա ցանկացել է, որ ժյուրիի անդամ Պատրիկ Ֆիորին մտովի տեղափոխվի Հայաստան, քանի որ նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ կորսիկական ծագմամբ։

Երբ Սամվելը սկսեց երգել, տեսախցիկները որսացին Ֆիորիի զարմացած դեմքը, իսկ նա հուզմունքով ասաց. «Նա հայերեն է երգում»…

Տեսանյութը դիտեք այստեղ՝

Leave a Reply