Մոսկվան պատրա՞ստ է չվերթներ իրականացնել Ստեփանակերտ

Ղրիմի խորհրդարանի տուրիզմի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չերնյակն ասել է, որ 2020 թվականի մարտից սկսած Ղրիմի Սիմֆերոպոլի ու Երեւանի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցություն կհաստատվի: Սրա մասին ներկայացնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով, «Իկար» ավիաընկերությունը չվերթներն իրականացնելու թույլտվություն է ստացել Ռոսավիացիայից: Նա նշել է, որ այդ չվերթն առաջին միջազգային չվերթը կլինի Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ մտնելուց հետո: Բացի այդ, այս չվերթով թռիչքը կամրապնդի «Սիմֆերոպոլի» օդանավակայանի միջազգային կարգավիճակը, կարծում է հանձնաժողովի նախագահը:

Երեւան-Սիմֆերոպոլ թռիչքի թույլտվությունը «Իկարը» ստացել է 2019 թվականի դեկտեմբերի կեսին: Ռուսաստանի տեղեկացմամբ հայկական լրատվամիջոցներն այս տեղեկությունը ներկայացրել են որպես թռիչքների իրականացման որոշում:

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ «Իկարից» Ղրիմ-Երեւան թռիչքներ իրականացնելու թույլտվության հայտ չի ստացել: Եվ այն հանգամանքը, որ ռուսական կողմը թույլտվություն է տվել «Իկար» ընկերությանը,դեռ չի նշանակում, որ ընկերությունը կարող է դիմել հայկական կողմին: Այսօր էլ կոմիտեն բացասել է Չերնյակի հայտարարությունը:

2014 թ․ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն ժխտել է ռուսական «Գրոզնի-Ավիա» ընկերության՝ Սիմֆերոպոլ-Երեւան թռիչքներ իրականացնելու հայտը «փաստաթղթերի թերությունների պատճառով»:Ինչու՞ են ռուս պաշտոնյաներն այսքան ցանկանում, որ Հայաստանը դառնա առաջին երկիրը, որը կընդունի Ղրիմից առաջին իսկ միջազգային չվերթը: Իսկ Ռուսաստանը պատրա՞ստ է արդյոք թռիչքներ իրականացնել Ստեփանակերտ:

Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկարմասերում ապրում են տասնյակ հազարավոր շահումյանցիներ, գետաշենցիներ և մարտակերտցիներ, որոնք վտարվել են իրենց տներից ռուսական զորքերի «Կոլցո» գործողության պատճառով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *