Սա չի ներվի երբեք․․․Նոր խայտառակություն․ Ռուսաստանի գլխավոր թշնամին Հայաստանում

Ռաշա թուդեյի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հերթական անգամ ծայրահեղ անհարգալից է արտահայտվել Հայաստանի մասին:

«Չինաստանից մերոնց տարհանման գործում ինձ ամենաշատը հուզել է այն, որ նրանցից տսնվեցըը մերոնք չեն, իսկ Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիներ:

Այսինքն, այդ մարդիկ գնացել են իրենց դեսպանատներ, իսկ նրանց ասել են. «Ինչ է, ծիծաղո՞ւմ եք, ինչպե՞ս ենք ձեզ տարհանելու: Գնացեք ռուսների մոտ, նրանք բոլորին կփրկեն: Ընթանում է փառապանծ անկախության 30-րդ տարին»:

Մարգարիտա Սիմոնյանը երեսուն տարի չի կարողանում համակերպվել, որ Հայաստանն անկախություն է կառուցում ու Մոսկվային չի ընկալում որպես մետրոպոլիա, իսկ Ռուսաստանի հայերին՝ սատրապ: Ժամանակին Սերգեյ Կուրղինյանն ասում էր, որ Հայաստանին անկախություն պետք չի:

Հիմա էլ Կրեմլի գլխավոր պրոպագանդիստը ծաղրում է «փառապանծ անկախությունը»:

Բայց, Սերգեյ Կուրղինյանը հասկանում է, որ չի կարելի կտրել ճյուղը, որի վրա նստած ես, եւ հաղորդումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ հետխորհրդային միակ երկիրը, որը պետականության ավանդույթներ ունի, Հայաստանն է:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *