Վանոյի վերադարձը՝ Խաչատուր Սուքիասյանի (Գռզոյի) հայտարարությունը շոկ է առաջացրել մամուլում

168 ժամ-ը գրում է․

Հատվածներ Խաչատուր Սուքիասյանի՝ «Արարատ» ամսագրին տված հարցազրույցից:

– Պարոն Սուքիասյան, վերջին 2 նախագահական եւ Երեւան քաղաքի ընտրությունների ժամանակ որպես թեկնածու նաեւ Ձեր անունն էր շրջանառվում: Այնուամենայնիվ, այս պահին Դուք ակտիվ քաղաքականության մեջ չեք: Ինչո՞վ է դա պայմանավորված, եւ արդյո՞ք քաղաքական ծրագրեր ունեք:

– Ես միշտ էլ քաղաքականության հետ առնչվում եմ կամ քաղաքականության մեջ եմ որպես Խաչատուր Սուքիասյան: Մեծ ջանքեր են ինձնից պահանջվել, որ ես չասոցացվեմ որեւէ քաղաքական կուսակցության հետ եւ չլինեմ ազդեցության տակ:

Բնականաբար, բացարձակ անկախ կոչվելն այնքանով, որքանով է, որովհետև աշխարհում մինչեւ անգամ անկախ պետություններ չկան, միշտ էլ, խնդիրներից ելնելով, այս կամ այն կերպ ինչ-որ բանից կախված են: Ես էլ նույնպես` նրանց նման:

Աշխատել եմ այնպես լինի, որ կուսակցական պատկանելություն չունենամ, դա ինձ օգնում է ավելի անկեղծ լինել, որպեսզի ընդհանուր քաղաքական հասարակական գործառույթների մասին իմ կարծիքը չլինի կողմնապահ:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *