ԲՐԱՎՈ. Ստյոպա Սաֆարյանի քրոջ խոսքը հենց նոր ցնցել է մամուլը․ Ռոբերտ Քոչարյանի մկրատը

Մեր զրուցընկերն է փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի մասնակից Սեդա Սաֆարյանը

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Մարտի 1»-ի գործի շուրջ տեղեկատվական կոնֆերանսի ընթացքում ասել է, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի նկարագրությունը կառուցված է առասպելների վրա։ Որ առասպել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է այդ ընտրություններում, «0038» Թաքուն հրամանն էլ այդ առասպելներից մեկն է։

Ինչպե՞ս եք գնահատում նրա մեկնաբանությունները ու ինչ Նշանակություն կարող են ունենալ դրանք գործի հետագա ընթացքի վրա։

Դրանք ոչնչով չեն կարող նշանակություն ունենալ գործի ընթացքի վրա։ Իմ կարծիքով, դրանք ավելի շատ ուղղված են հանրության մեջ պանիկա գցելուն։ Ժողովուրդը շատ լավ գիտի, որ «Մարտի 1»-ի գործով ոչ մի բան առասպել չէ, առասպելն այն է, որ հանրապետության երկրորդ նախագահը այդպիսի մեծածավալ, մեծամասշտաբ, համակարգային խառնաշփոթ ստեղծելով, շատ վատ իրավիճակ է սարքել մեր հանրության համար։

Բացի այն, որ «0038» հրաման կա, կան նույնպես ենթահրամաններ։ Այդ հրամաններով և ենթահրամաններով փետրվարի 23-ից սկսած սահմաններից անգամ զորք են բերել քաղաք, որը մասնակցել է հենց գործողությունների ու ամենատարբեր ուղղություններով խփել է։

Սա արդեն բավարար է արձանագրելու, որ «0038» հրամանը ու կատարված գործողությունները միմյանց լրացնող են, ու որևէ մեկը չունի դրան որևիցէ բան հակադրելու իրավական և փաստական հիմք։ Ինչ ասեմ, ամեն մարդ ինքն է իր պաշտպանությունը կազմակերպում։

Թեև իրենք միֆ են համարում Հայաստանի պատմության մեջ ՀՀ երկրորդ նախագահի դատվելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նախկինում երբեք որևիցէ նախագահ քրեական պատասխանատվության չի ենթարկվել իր կատարած և չկատարած արարքների համար։

Սակայն նույնպես մենք գիտենք, որ որևէ նախագահ նման ռիսկով սեփական ժողովրդի դեմ զորք չի հանել։ Մենք նաև գիտենք, որ այդպիսի կիրակի մեր կյանքում չենք ունեցել։ Հետևաբար ոչ մի միֆ էլ չկա, սա փաստերի վրա հիմնված քրեական գործ է։ Կհրապարակվի, ու դուք առիթ կունենանք տեսնելու, որ այն, ինչ այսօր նրանց կողմից ասվում է, ոչ մի կապ չունի «Մարտի 1»-ի գործի ապացույցների հետ։

Առավել մանրամասն դիտեք տետանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *