Շատ ճիշտ խոսքեր։ Անպայման լսեք

Հայկազ Մակարյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան ուշիղ եթերում անդրադարձել է մի շարք հասարակությանը հուզող հարցերին, և խոսել այդ խնդիրների լուծման մասին։

«Բարի ուշ երեկո, հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ։
այս համաճարակային ստեղծված իրավիճակից ելնելով՝ ես սարսափելի վիշտ եմ տածում այն մարդկանց, ովքեր որ այս կամ այն հանգամանքներով այսօր գտնվում են այս չարիքի, այս վտանգավոր աղետի էպիկենտրոնում, և անձամբ իրենց մաշկի վրա են դա զգում։

Իմ զորակցությունն եմ հայտնում անձամբ այդ ընտանիքներին, մարդկանց, ովքեր որ անցնում են այս դժվարին կյանքի փուլով։ Իմ լավ ընկերներ, այսպիսի դժվարություններ շատ կտեսնենք, բայց միևնույնն է հաղթանակած դուրս կգանք։

Ես կարծում եմ, որ մեզ դեռ նոր փորձություններ են սպասվում, բայց այդ փորձությունները մենք հաղթահարելու ենք պատվով, և իհարկե կուզենայի ասել, որ այսպիսի դժվարություններ՝ դարեր և հազարամյակներ շատ ենք տեսել, և այսօր ևս հաղթահարելու ենք։

Իմ զորակցությունը և իմ խոնարհումն եմ հայտնում բժիշկներին, բոլոր այն անհատներին, բոլոր այն հայերին, բոլոր այն համաշխարհարային հռչակ վայելող բժիշկներին՝ ազգությունը այս դեպքում կապ չունի, ովքեր այս դժվարին պահերին կանգնած են ժողովրդի, հասարակության կողքին։»

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *