Նոր մանրամասներ… 40-ամյա հայրը դրսում <<հրեշտակ>> էր, իսկ տանը՝ հրեշ․․․

Тер Магакия Оганян-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս և անձամբ ինձ։ Շատ լավ ճանաչում եմ երեխաների հորն ու մորը և նրանց ընտանիքներին ։ Գազանության և չարության գագաթն է կատարվածը։ Երեխաների հայր կոչվածը եսասեր ու ինքնահավանի մեկն էր։ Տարիներ առաջ, երբ եկավ Վոլգոգրադ ինձանից խնդրելու ձեռքը Սիմայի ( երեխաների դժբախտ մոր), մեծ վստահություն ներշնչեց ու խոստացավ լինել սիրող ամուսին, իսկ հետագայում էլ սիրող և հոգատար հայր։

Ես էլ նրանց պսակեցի։ Սակայն իրենց համատեղ կյանքում նա, այլ բան ցույց տվեց։ Նա կերել էր կյանքը մեր լավ Սիմայի։ Այս մասին նույնիսկ այդ տղայի մայրն էր ասում։ Միայն լսեիք, թե ինչպեսի հիացմունքով էր սկեսուր մայրիկը խոսում իր հարսի ՝ Սիմայի մասին, շատ ընտանիքներ այսօր կերազեին , այդպիսի հարս ունենալ։

Նա ինձ բազմաթիվ անգամ է շնորհակալություն հայտնել, որ իր տղային ՝ Կարենին նման աղջիկ եմ տվել։ Երեխաների մայրը՝ Սիման իմ երիտասարդաց միության 1-ին ատենապետուհի է եղել և երկար տարիներ աշխատել է եկեղեցում։ Կենսուրախ ու գեղեցիկ հայուհի, հիանալի աղջիկ և քույր, խոնարհ և հրաշալի կին, սիրող ու հոգատար մայր։

Մեկ տարի է ինչ բաժանված էին, բայց Սիման թույլ էր տալիս, որ երեխաները շփվեն իրենց հոր հետ և նույնիսկ, հոգու խորքում մտածում էր, որ մի գուցե ՞ մի օր միանան։ Իսկ Կարենն իր բոլոր անհաջողությունների և <<համաշխարհային ծրագերը>> չիագործվելու մեջ մեղադրում էր կնոջը, որ պատճառով էլ նրանից բաժանվեց, ինչպես նաև իր հարազատներին, այդ թվում հանգուցյալ հորը և իր շրջապատի մարդկանց։

Իսկ ինձ այդ շրջապատի մարդկանցից հանել էր մի 4չորս — ամիս առաջ մեր վերջին խոսակցությունից հետ։ Նա ինձ ասում էր, որ երեխաններին չի թողնելու Սիմային ու անպայման մռմռացնելու է նրա։ Ես էլ ասաց, որ դու որպրես հայր կարոող ես երեխաներիդ դաստիարակել և հոգ տանել նրանց նկատմամբ և նախկին կինդ էլ դեմ չէ։ Մի խոսքով, ինձ համար մեծ ցավ է սա. հազար ափսոս։ Սիրելիներ, վաղը երեխաների թաղումն է։ Աղոթեցե’ք խնդրում եմ նրանց հոգիների, ինչպես նաև՝ Սիմայի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *