5 տարեկան Նարեկը, լսելով՝ ինչպես է Մասիս սարը մնացել թուրքերին՝ ասաց, որ Մասիսը Հայաստան է բերելու։ Հարցին՝ ոնց ես մեծ սարը հայրենիք բերելու , ասաց… Արցախում զո հված Նարեկ Սերոբյանի մասին

Նարեկ Արմենի Սերոբյան. ծնվել է 9 ապրիլի 2001 թ. Երևանում։ Սովորել է Րաֆֆու անվան թիվ 36 հիմն. դպրոցը և Մ. Քաջունու անվան 54 ավագ դպրոցը։ 2019 թ. դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երևանի Պետական Համալսարան։ Բարի, համեստ, խելացի, աշխատասեր, նպատակասլաց, հայրենասեր, խիզախ, տաղանդաշատ, գեղեցիկ պատանին սիրում էր կյանքը, ընտանիքը, ընկերներին։

Նարեկը շատ հետաքրքիր ուղի է անցել։ Բարձր առաջադիմությամբ էր սովորում, ձգտում էր սովորել ավելին, իմանալ ավելին եւ զարգանալ։ Հետաքրքրությունը գրքերի նկատմամբ անսահման էր, սիրում էր կարդալ։ Կարդում էր բոլոր ժանրերը, բայց ավելի շատ հետաքրքրված էր արկածային գրականությամբ։ Նույնիսկ ծառայության ընթացքում, ծանրոց ուղարկելուց գիրք էր ուզում, այն հարցին, թե ժամանակ կա ընթերցելու, պատասխանում էր ‘’

Մարդ ամեն ինչի ժամանակ էլ կգտնի, ցանկություն է պետք ուղղակի ‘’ Ստեղծագործում էր Նարեկը, փոքրիկ պատմվածք ունի գրած, որը շուտով կտպագրվի ու լույս կտեսնի։ Նախասիրություններից էր նաև կինոն և երաժշտությունը։ Նարեկը հաճախում էր նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիայի կենտրոն։ Սովորում էր ծրագրավորման բաժնում, ապագա ծրագրավորող էր, սիրում էր այդ մասնագիտությունը, նպատակ ուներ հետագայում մեծ գրասենյակ հիմնել ու համագործակցել աշխարհի լավագույն ընկերությունների հետ։

Ամեն ինչ հասցնում էր Նարեկը, հայկական վիկիպեդիայում կամավորական էր, բազմաթիվ հետաքրքիր հոդվածնեդի հեղինակ է, շուրջ 1500 նյութ է խմբագրել ու տեղադրել ազատ հանրագիտարանում։ Աչքի էր ընկնում իր կրեատիվ, խելացի մտքերով։ Նարեկը նաև սպորտի մեծ սիրահար էր։ Շախմատիստ էր, պաշտում էր շախմատ խաղալը։ Մասնակցում էր մրցույթների ու հաղթում։ Ֆուտբոլն իր տարերքն էր, գիտեր գրեթե բոլոր ակումբների մասին, ինչպես նաև սիրում էր ֆուտբոլիստների կյանքն ու կենսագրությունը

մանրամասնորեն ուսումնասիրել, սակայն չէր բավարարվում միայն ինտերնետային նյութերով, կարդում էր նաև նրանց կենսագրական գրքերը։ Սիրած ակումբը՝ Բարսելոնա, սիրած ֆուտբոլիստ՝ Մեսսի։ Յուրահատուկ պատանի էր, պարտաճանաչ, պատասխանատու ու շատ տարբերվող, իր առջև դրված ցանկացած խնդիր կարողանում էր լուծել։ Դպրոցական տարիներին բազմաթիվ միջոցառումների ակտիվ մասնակից էր ու իր տեսակով այդ միջոցառումներին գույն տվողը։

Կերտել է բազմաթիվ կերպարներ ներկայացումներում՝ Ջալալեդի, Վահան Տերյան, Կոմիտաս ու արժացնել բազմաթիվ պատվոգրերի։ Հայրենիքն իր համար մեծագույն արժեք էր, հերիք է հիշել միայն նրա շուրթերից հնչող հայ մեծերի բանաստեղծությունները՝ ձայնի յուրահատուկ հնչերանգով, հույզի փոխացմամբ իր լսարանին։ Նարեկի սերը դեպի հայրենիք շատ ամուր հիմքեր

ուներ, 5 տարեկան Նարեկը լսելով Մասիս սարի պատմությունը, թե ինչպես է այն մնացել թուրքերին՝ ասաց, որ Մասիսը Հայաստան է բերելու։ Հարցին, թե ոնց ես մեծ սարը հայրենիք բերելու , ասաց. ‘ Փոքր-փոքր մասերի կբաժանեմ ու կբերեմ Հայաստանում կհավաքեմ’։ Հայրենասիրական ոգով էր դաստիարակված , բավականին գիտելիքներ ուներ այդպիսին լինելու համար,

ուսումնասիրել էր ողջ հայոց պատմությունը, կարդացել մեծն գրողների պատմավեպերը։ Շատ հերոսներ ուներ, բայց առանձնացնում էր Մոնթեին, պաշտում էր ուղղակի, իսկ հիմա ինքը կերտեց պատմության մեջ իր հերոսական ուղին ։Պատերազմի մասին կարդացել էր գրքերից, 2016 ապրիլյան էլ վրե ժն արթնացրեց իր մեջ ոսո-խի հանդեպ, որովհետև մեծ ցավ էր ապրում նահա տակված հերոսների անունը լսելով։ Այդ ժամանակ դեռ 15 տարեկան էր, ամեն կերպ փորձում էր մեկնել ռազ մաճակատ, ուզում էր լինել տղերքի կողքին, երբ ծնողներն ասում էին, ‘ Դու փոքր ես, ինչ ես անելու որ գնացիր ‘ Նարեկն ասում էր, ‘ Տղերքի կողքին կլինեմ, զե նք կտանեմ, փամփ ուշտ կտանեմ, հաց կտանեմ ՚

Եվ ահա եկավ Նարեկի վր եժ լուծելու հերթը, այս անգամ ոչ թե որպես զե նք տանող, այլ զե նքը ձեռքին թշն ամու դեմ կռ վողի։ 2019 թ. հուլիսի 1 զորակոչվեց հայոց բանակ։ Ծառայեց Արցախի Հադրութ քաղաքում։ Նա լցված էր լավատեսությամբ, երբեք չի դժգոհել ծառայությունից, աչքի էր ընկել բարձր պատասխանատվությամբ, ընկերասիրությամբ, կրա կային պատրաստվածությամբ, հարգված ու սիրված էր հրամանատարների կողմից։

Ամեն անգամ մեծ ոգևորությամբ էր խոսում հայոց բանակից, հպարտանում էր, որ կրում է հայ զինվորի համազգեստը ու զե նքը ձեռքին պաշտպանում հայրենիքի սահմանները։ ծառայեց 14 ամիս խաղաղ երկնքի տակ, իսկ 14-րդ ամսի 27-ի արշալույսը խաղաղ չէր: Պատ երազմ, չարիք, որը կանգնեց Նարեկի և իր երազանքներ տանող ճանապարհի կենտրոնում:

Պատ երազմի ընթացքում 16 օր լինելով ամենաթե ժ կետերից մեկում կռ իվ է տվել թշ նամու դեմ, պաշտպանելով հայրենի հողը: Կանգնելով ու նայելով մա հվան աչքերին չի լքել իրեն վստահված դիրքը, մա հացու վիր ավորում ստանալով` անմա հացել հոկտեմբերի 13-ին։ ‘Պետք է ապրես ներկայով, տվյալ օրով ոչ ոք չգիտի,

թե ինչ է պատրաստել կյանքը իր համար վաղը’ ,- ասում էր Նարեկը։ Նա ապրեց ներկայով, նվիրեց իր կյանքը մեզ ու հայրենիքին՝ պարգևելով խաղաղ երկինք։ Վերջին անգամ քրոջ հետ խոսելիս՝ քույրը ասել է. «Նար, խոսք տուր, որ տուն ես գալու», Նարեկն ասել է. «Խոսք եմ տալիս քուրս, լավ է լինելու, բայց….» մի քանի վայրկյան լռելուց հետո ասել է. «Մամայիս լավ կնայես հա՞, Ան»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *