Քոչարյանի թիմի տրամաբանությունն է՝ մարդկանց հիշողությունների վրա աշխատել, իրենց թվում է՝ մոռացել են, որ տարիներ առաջ… Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի ԿՈՇՏ հիշեցումները Քոչարյանին

Yerevanlur—ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ — Պարոն Խաչատրյան, անցած երեք տարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր խոստումներից ի՞նչն է իրականացրել, ի՞նչը՝ ոչ, ինչի՞ համար չի արվել, պատճառներն օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ են եղել։ — Ես չեմ կարևորում՝ խոստումները իրականացվել են, թե ոչ, քանի որ այս երեք տարին այնքան բարդ էին, միայն վերջին տարին բավարար էր, որ որևէ խոստում

չկատարվեր։ Դա ոչ միայն Փաշինյանին է վերաբերում, այլ բոլոր երկրների ղեկավարներին։ Ցանկացած քաղաքական թիմ, քաղաքական գործիչ, որ ընտրություններով եկել է իշխանության և ինչ-որ խոստում է տվել, ո՞վ էր իմանում, որ կորոնավիրուս է լինելու, աշխարհը մի տարի կանգնելու է ու ոչ մի խոստում չի կատարվելու։ Սակայն ամենակարևոր խոստումը կատարվել է՝ ազատություն է տրվել, այդ թվում՝ տնտեսվարողներին, բոլորիս, ու մենք պետք է կարողանանք այս ազատ հասարակարգում մեր տեղը

գտնել, ինչը շատ առավել բարդ է, քան ռեժիմային պայմանների դեպքում։ Անգամ արվեստի բնագավառում է այդպես․ ավելի լավ ստեղծագործել են պարտադրված, թագավորական, դի կտատորների ռեժիմների ժամանակաշրջանում։ Ազատության պայմաններում էլ ավելը դ ժվար է թեմա գտնել ու տրամադրվել։ Այս առումով մենք երեք տարի ազատության ժամանակաշրջան ենք ապրում, որը չի գնահատվում ոչ ոքիս կողմից՝ ո՛չ հասարակության, ո՛չ քաղաքացիների, ո՛չ պետական համակարգի կողմից։ Հավանաբար ամենից շատ

գնահատում են գործարարները, քանի որ իրենք չեն կարող չգնահատել ազատ տնտեսական գործունեության ծավալելը, առանց քվոտաների աշխատելը, առանց որևէ 1-ի պատվերի բիզնես ստանալ, կամ խլել, առավել ևս՝ առանց կոռուպցիոն գործընթացների մեջ մտնելու, նաև այս պայմաններում պետությունը ուրիշ քայլեր է արել, օրինակ՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի գումարները, որ նախկինում մի քանի տարիների 250 մլրդ դրամի էր հասնում, այսինքն՝ այդ գումարները

գրպանվել էր բիզնեսից, ու գործարարները արդեն հույս չունեին, որ երբևէ կստանան։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հստակ քաղաքականություն իրականացրեց ու ապրիլի կտրվածքով ընդամենը 49 մլն դրամ է մնացել։ Ստացվում է, որ բիզնեսը լրացուցիչ երկու հարյուր մլրդ դրամ է ստացել՝ «օդից փող»։ Փաշինյանը ռիսկի գնաց, ստի պողական հարկահավաքման մեթոդները դադարեցվեցին, սակայն բիզնեսը շատ արագ արձագանքեց և 2018 թվականի համեմատ 2021-ին արդեն շուրջ 0․5 մլրդ դոլարից ավելի հարկ է հավաքվել, այսինքն՝ տարվա

կտրվածքով մեկ մլրդ դոլարից ավելի հարկ է հավաքվելու։ Եվ սա այն պայմաններում, երբ համահարթեցվում է հարկային դաշտը, այսինքն՝ բոլորի համար սահմանվում են նույն դրույքաչափերը, եկամտահարկը 23 տոկոս է իջեցվել 28 տոկոսից, շահութահարկն իջնում է։ Այսինքն՝ մեկ մլրդ հարկ ավելի հավաքելը նոր երևույթ է Հայաստանի տնտեսության մեջ ու դա ի օգուտ այսօրվա կառավարության է։ Մի կողմից՝ վարչարարությունն իր արդյունքը տվել է լավ իմաստով, մյուս կողմից՝

գործարարները իրենց պարտավորությունը կատարում են, այսինքն՝ բիզնեսը և հարկահավաքությամբ զբաղվող պետական ապարատը նույն դաշտում են գործում։ Ու ամենակարևորը՝ ոչ մեկ չի կարող որևէ մեկին ասել, որ դու այս բիզնեսով չես կարող զբաղվել։ Նախկինում շաքարի, բենզինի, կարագի ու մյուս ոլորտները բաժանված էին կոնկրետ ներկրողների միջև, ամեն ինչ քվոտավորված էր ու այն մարդիկ, որոնք արտոնություն ուեին որևէ բան ներկրելու, նրանք իշխանության գործարարներն էին։ Ընդ որում՝ ոչ թե այդ մարդիկ էին ցանկանում

այդպես լինել, այլ խոշոր գործարարությամբ զբաղվելու համար պետք էր այդպիսին լինել։ Ավելին՝ անգամ միջին գործարարությամբ զբաղվածը առանց այդ կոռուպցիայի չէր կարող գործել։ Օրինակ՝ Թուրքիայից ու Չինաստանից ապրանք ներկրողները, որոնց բեռները կիլոգրամով էին մաք սազերծում, ոչ թե՝ ըստ իրական արժեքի։ Խաղի կանոններն էին այդպիսին, ու այժմ այդ ամենը փոխվել է, ավելացել է ներքին մրցակությունը, շահագր գռվածությունը։ Մի քանի տարի առաջ կարելի էր լոկ երազել, որ այսպիսի գյուղատնտեսական իրավիճակ ունենանք,

որտեղ գնահատվում է ժամանակակից ինտենսիվ այգեգործությունը կամ ջերմոցային տնտեսությունները, որ մեկ հա կառուցելը 1 մլն դոլար արժե, սակայն մարդիկ անում են այդ ներդրումները, քանի որ որևէ սահմանափակում չկա, արտահանման խանգարողներ չկան։ Գյուղատնտեսությունն ամենադինամիկ զարգացող ոլորտն է դարձել։ Թեև գյուղատնտեսության վիճակագրական ցուցանիշները դեռ չկան, սակայն հունվար-ապրիլի տվյալներով՝ արտահանման 16% աճի մեջ մեծ կշիռ ունեն գյուղատնտեսությունը ու

վերամշակված գյուղատնտեսությունը։ Այսինքն, սա արդյունք է 2018 թվականի քաղաքականության՝ պարզապես պետության՝ բիզնեսից հեռանալը, չմիջամտելը, միայն հարկային քաղաքականություն իրականացնելը, անհրաժեշտության դեպքում աջակցությունը, օրինակ՝ համավարակով պայմանավորված քսանվեց ծրագրեր իրականացվեցին, ինչը գնահատելի է, թեև անցած տարի մայիս-հունիսին դրանք քն նադատության արժանացան, սակայն դրանք կոնկրետ էին ու նպատակային, մինչդեռ այն երկրները, որոնք համատարած գումարներ բաժանեցին, այժմ

խնդիրներ ունեն, աննախադեպ ինֆ լյացիա կա։ — Իշխանության ընդդիմադիրները ասում են, որ ինչպես քաղաքականությունում, այնպես էլ տնտեսությունում, 90-ական թվականներից ստեղծվածը մաշեցվել է և 44-օրյա պատ երազմով՝ զրոյացվել։ — Դա դեմագոգիա է։ Կարող են գյուղատնտեսությունն ուսումնասիրել, 500 հա նոր ջերմոցներ կան, որը մոտ 400-500 միլիոն ներդրում է, 1500 հա ինտենսիվ այգիներ կան, ամեն հետարը՝ 50 հազար դոլար ներդրում է։ Մաշվել է, թե ստեղծվել։ Մենք գյուղատնտեության մեջ երբևէ չենք ունեցել այնպիսի

տեխնիկա, ինչպես վերջին երեք տարում, և դա աշխատել է շնորհիվ սովորական սկզբունքի՝ լիզինգի։ Այս ամեն ինչը համեմատելի չէ։ Եթե 90-ականներին լրիվ այլ աշխատանք է կատարվել՝ դրվել է տնտեսության զարգացման հիմքը, որը 2000-ական թվականներին ջար դվեց։ Այնտեղ բարեփոխումների մի քանի քայլեր կային, պետք էր նոր հասարակարգ՝ բնորոշ նոր արտադրահարաբերություններով։ Հայաստանն 1-ին պետությունն էր, որ համընդհանուր պետական սեփականությունից ու պլանային տնտեսությունից անցում կատարեց կա պիտալիստականի՝ չունենալով աշխարհի փորձ։ Շատերը դժ գոհում են մասնավորեցումից, բայց դա

այլ թեմա է։ Այդ ժամանակվա խնդիրը լուծվեց, այժմ ազգաբնակչության մոտ 80 տոկոսը զբաղված է մասնավոր հատվածում։ Մասնավորեցումից հետո պիտի գար ինստիտուցիոնալ խնդիրների լուծման ժամանակը, որը պետք է 2000-ականներին անեին, բայց չարեցին։ Ստեղծվեցին յուրահատուկ ինստիտուտներ, որ կոչվեց համակարգային կոռուպցիա։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո լրիվ այլ տրամաբանություն է՝ ստեղծվում են այդ ինստիտուցիոնալ ինստիտուտները։ Գործող կառավարության հաջողությունները քիչ էին, կամ անհաջողությունները պայմանավորված էին նրանով,

որ տվյալ ինստիտուտները չկան։ Մենք կարող ենք պահանջել, որ դրանք ստեղծվեն, սակայն դա շատ դժ վար է, քանի որ արդեն առկա ինստիտուտն ունի շատ մեծ դիմադրողականություն ու մեծ ֆինանսական միջոցներ, կազմակերպված է, չինովնիկական ապարատը կարծրացած նստած է իր տեղում ու իր մոտիվացիան եղել է մեկը՝ կաշառք վերցնելը։ Սա չի վերաբերում պետական համակարգի բոլոր 220 հազար աշխատակիցներին, սակայն համակարգային կոռուպցիան մի ինստիտուտ է, որը շատ հստակ էր

աշխատում ու շատ լավ՝ իր տրամաբանության մեջ։ Պետության տրամաբանության մեջ այն կոր ծանարար էր։ Ապացույցն այն է՝ ինչ եղավ պատ երազմի ընթացքում։ — Այդ համակարգային կոռուպցիան այժմ հաղթահարվա՞ծ է։ — Ոչ։ Եթե դա լիներ, մենք կունենայինք ուրիշ բանակ, այլ առողջապահություն, ուրիշ կրթություն, այլ պետական համակարգ, այդ թվում՝ ՏԻՄ-եր, և չէինք ունենա համայնքապետեր, որ զբաղված են գործարարությամբ և մի գործարանի սեփականատիրոջ շահերի պաշտպանությամբ՝

մոռանալով, որ համայնքային խնդիրներ պիտի լուծեն։ Այսինքն՝ մեր պետական ինստիտուտները կայացած չեն, ավելին՝ դեգրադացված են եղել, ու մինչ օրս չի հաջողվում այդ վիճակից հանել։ Օրինակ՝ դատական համակարգը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն՝ 73 տոկոսը կարծում է, որ ՀՀ դատական համակարգը գտնվում է նախկինների ազդեցության տակ։ Սա նշանակում է, որ նախկինները փաստացի իշխանության են, դրա համար դատարաններն

այսպիսի որոշումներ են կայացնում, ցանկացած քայլ սա բոտաժ է արվում այդ օղակում՝ դրանով վարկաբեկելով Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությունը։ Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանը պիտի վարվի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նմա՞ն։ Մարտի մեկի գործով քանի՞ մարդ դա տապարտվեց այն ժամանակ ու հիմա քանի՞սն է արդարացվել։ Որևէ 1-ը պատ ժվում կամ պատասխան է տալի՞ս։ Ոչ։ Մարտի մեկ էր, հարկավոր էր վախեցնել ժողովրդին, գործը կոծկել, ինչը և հաջողությամբ արեցին։ Տաս տարի անց արդարացվում են, իսկ փոխհատուցումը պիտի տա

պետությունը։ — Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու շուրջ։ Դա որքանո՞վ է իրատեսական այժմյան պայմաններում։ — Շատ դժ վար խնդիր է։ Հիմա ավելի շատ կայունության հարց պիտի լուծվի, զարգացման մասին մտածելը նույնիսկ մի քիչ ժամանակավրեպ է։ Իհարկե, զարգացում միշտ կա, ոչ մի բան չի կրկնվում, սակայն չափելի գնահատականների տեսանկյունց ավելի կարևոր է կայունությունը։ Զարգացում կլինի այն ժամանակ, երբ բոլորս նույն տրամաբանության մեջ, սույն խաղի կանոններով ապրենք, գնահատենք մեր ունեցած

ազատությունն ու միաժամանակ ունենանք պատաս խանատվություն։ Դժվ ար է այսօր ապագայի կանխատեսումներ անել։ Մի անգամ Սերժ Սարգսյանը արեց 2040 թ-ի համար, այնուհետև Նիկոլ Փաշինյանը՝ 2050 թ-ի համար։ Ժամանակավրեպ է, քանի որ դա նաև հիասթափություն է բերում։ Ընդհանրապես՝ նման ձգտումները լավ են, դա պատասխանատվություն է, բայց շատ դեպքերում հակառակ ազդեցություն է ունենում։ Ավելի լավ է իրական թվերի և ժամկետների հետ գործ ունենալ։ — Կայունության կարևորությունը

նշեցիք, սակայն ընտրությունների մասնակից ուժերից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը «խոստանում» է ետընտրական ցն ցումներ։ — Դա քաղաքական տեխնոլոգիա է, որ փորձում են կիրառել։ Դա իրենց թուլությունից է, իրենք էլ գիտակցում են, որ հաջողություն ունենալ չեն կարող, առնվազն՝ հաղթել չեն կարող։ Թե քանի՞ տոկոս կստանան, չեմ ցանկանում կանխատեսում անել, թեև մինչև մայիսի հինգն արված հարցումների համաձայն՝ ոչ մեկ 1 տոկոսից ավելի չունեն, Փաշինյանի կուսակցություն ունի 26%։ Իրենք պետք է

փորձեն դա անել, սար սափելի մեծ գումարներ են ծախսում՝ Երևանում բազում նախընտրական շտաբեր են բացել, և այլն, ու երբ իրենց ակնկալած արդյունքը չլինի, պետք է աղ մուկ անեն, գլուխները պատին խփ են, փորձեն Բաղրամյանի կամ Դեմիրճյանի ակցիաներն անել։ Չորս ամիս Երևանում ընդդիմությանը գործելու ազատություն էր տրվել, ընդդիմությունը ոչնչի ընդունակ չեղավ, բացի խորոված անելուց ու բեմականացումներ

ցուցադրելուց։ Իսկ Այժմ պետական միջոցառմանը փորձում են անուն դնել, թե ժամանակը չէ։ Այսինքն, իրենց հնարավորությունները սահմանափակ են։ Թե ինչի՞ կհասցնի իրենց մար տավարությունը, չգիտեմ, բայց կարծում եմ՝ ժողովրդի հիշողությունը կարճ չի։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ Բաղրամյանում սադրանք էր, որի վերջնակետը եղավ ԳՇ-ի հայտարարությունը։ Դրանով պատկերն ամբողջացավ։ Այսինքն՝ մարդիկ ցույց են անում և, եթե իշխանությունը ցրեր, ոմանք վի րшվորվեին, կամ անկանխատեսելի է ինչ կլիներ, կհայտարարվեր, թե

իշխանությունները անօրինականություններով են զբաղվում, կհայտնվեր զինվորականությունը ու իշխանությունը կվերցներ իր ձեռքը։ Այդ ծրագիրը ձախողվեց։ Նույն տրամաբանության մեջ իրենք հետընտրական պրոցեսներն են պատկերացնում, կուզեն, որ այդպես լինի, կուզեն, որ առիթներ փնտրեն։ Սակայն իշխանությունը կարիք չունի անօրինականությունների։ Դա 2008թվականի Սերժ Սարգսյանի ժամանակը չէ, որը կարիք ուներ ու արյունալի օրն եղավ, 1999թվականի կամ 2003-ի Ռոբերտ Քոչարյանի ժամանակը չէ, երբ հայր և որդի

Դեմիրճյանները բացարձակ առավելությամբ հաղթել էին և եղավ 2004-ի ապրիլի տասներկուսը։ Սա իրենց մտածելակերպն է, ռազմավարությունը։ Իշխանությունը գոծում է իրավունքի իրեն տրված լիազորություների շրջանակում։ Խաղի կանոնը արդեն փոխված է։ Սպասենք ընտրության օրվան։ Սակայն իշխանությունը մի բան պարտավոր է անել՝ ապահովել նորմալ ընտրություններ ու նորմալ ետընտրական գործընթացներ, որ անգամ դժ գոհությունների դեպքում այն չվերածվի ավելի մեծ

երկկողմանի դիմադրության, լուծվի օրենքի շրջանակում։ Էդտեղ բոլորս, որպես քաղաքացիներ, անելիք ունենք։ Ռոբերտ Քոչարյանի թիմի տրամաբանությունն է՝ մարդկանց հիշողությունների վրա աշխատել, իրենց թվում է՝ մոռացել են Հյուսիսային պողոտան ինչպես է կառուցվել, Պողոս Պողոսյանը ոնց է սպш նվել, Մարտի մեկը ոնց է տեղի ունեցել, «գույք պարտքի դիմաց» գործարքը ինչպես է արվել, Արմենիա հյուրանոցի վաճառքը

ինչպես է եղել, 2000-ական թվականների սկզբին տնտեսությունը ոնց սպш նվեց՝ զրոյացնելով արտահանումը։ Այդ ժամանակ դոլարի կուրսը հինգ հարյուրից իջավ 300 և արտահանումը պարզապես անիմաստ էր, իսկ մենք ունեինք ադամանդագործություն, ճշգրիտ սարքաշինություն, գործիքաշինութուն, որոնք 100 տոկոս միտված էին արտահանմանը։ — Ասում են՝ պատ երազմում ունեցած զո հերի համեմատ դա ոչ մի բան է։ — Շատ ներողություն, սակայն պետք է հասկանալ, թե

ինչո՞ւ այդ զո հերը եղան։ Այդ զո հերը չէին լինի, եթե իմ շեշտածները չլինեին, եթե Մարս գործարանը ծա ռայեր ոչ թե որպես պահեստ, այլ որպես առաջնակարգ ձեռնարկություն ռազ մական արտադրանք տար, եթե Մերգելյան գործարանը ոչ թե ցուցահանդեսի տարածք լիներ, այլ ռազ մական արդյունաբերության կենտրոն, եթե ունենայինք սարքաշինություն ու գործիքաշինություն, կունենայինք արտադրություն։ Ասում են՝ ուժով մարդ է եկել, կարգուկանոն կլինի։ Սակայն մեզ ուժով մարդ պետք չի, մեզ պետք է պարկեշտ, իրավունքը հարգող մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *