Դալմայի բակում երեկ մեքենայից բան էի վերցնում, ու դուռը կիսաբաց էր։ 13 տարեկան տղա երեխա մոտեցավ, շատ քաղաքավարի բարևեց ու… Ռոման Դանեղյանի ուշագրավ պատմությունը

Ռոման Դանեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երեկ Դալմայի բակում մեքենայից բան էի վերցնում, ու դուռը կիսաբաց էր։ Մոտեցավ Մի տղա երեխա, շատ քաղաքավարի բարևեց ու գրիչ հանեց իր գրպանից։ Խնդրեց կես րոպե ժամանակ տրամադրեմ, լսեմ, և եթե գրիչը ինձ պետք լինի՝ գնեմ։ Բնականաբար

համաձայնեցի, և ուշադիր սկսեցի լսել, թե երեխան ո՞նց է գրիչը վաճառում։ Սկսեց պատմել, որ գրիչը նաև աշխատում է հեռախոսի սենսորի վրա, ու շատ յուրահատուկ գրիչ է և այլն… Կես րոպեն չանցած նա ավարտեց խոսքը, և ես, բնականաբար, գնեցի գրիչը։ Ուրախացավ։ Ինձ

հետաքրքրեց, թե երեխային որտեղի՞ց այդ գրիչը։ Պատասխանը շատ անսպասելի էր, ասաց որ AliExpress-ից պատվիրում է ինչ-որ քանակությամբ, և էստեղ վաճառում ա տարբեր մարդկանց։ Այդ Երեխան տասներեք տարեկան էր, ու էդ ամենն անում էր ընտանիքին օգնելու համար. հայրը Ռուսաստանի

Դաշնությունում է, մայրն էլ աշխատանք չունի։ Ասեց, «դե մի բան պիտի անեմ որ մերոնց օգնեմ»։ Վերջում էլ ասեց «ստեղի ախռանան ինձ չի սիրում, միշտ վատ բառերով է խոսում հետս և ասում է որ էլ ստեղարենք չերևամ, ես էլ փորձում եմ թաքուն Ծախեմ որ մի քիչ գումար վաստակեմ»։

Իրականում, մտքերով էի էդ ժամանակ իւ մի քիչ ուշ հասկացա, որ հեռախոսի համար կամ հասցե չեմ վերցրել։ Ասածս ի՞նչ է, եթե դուք էլ երեխուն հանդիպեք, մի կոնտակտ վերցնեք ու ինձ էլ փոխանցեք, շատ շնորհակալ կլինեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *