Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Աղվան Հովսեփյանը թող այդքան արխային չընկնեն։ 2-ն էլ կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է լինեին վերջին 3 տարում։ Նյութերը մեր ձեռքի տակ են. շուտով կբացահայտվի, որ…Սարգիս Քլոյան

Հաջողությամբ պլստալով մարտի 1-ի քրե ական գործով պատասխանատվությունից ՀՀ նախկին գլխավոր դա տախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հանգրվանել է Ռոբերտ Քոչարյանի թիմում՝ թերևս հույս փայփայելով, որ նրա վերադարձով մեկընդմիշտ կազատվի

ցանկացած քրեական պատասխանատվությունից, քանի որ իրենք իրականում հան ցակիցներ են տարբեր քր եական գործերով։ Քոչարյանին «սեր խոստովանելու» իր ելույթում Աղվան Հովսեփյանը իրավացիորեն հիշատակել է, որ ժամանակին գործեր է զեկուցել նախագահ Քոչարյանին։

Աղվան Հովսեփյանը նաև հայտարարել է, որ այս ընտրությունները ուղղակի արտահերթ ընտրություններ չեն «սա գոյապայ քար է, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր դիրքը ու մեր ձեռքերում է ոչ թե հրա ցան, ավ տոմատ, այլ քվեաթերթիկը, որը հենց մեր զե նքն է: Ձայնը քոնն է, հաղթանակը՝ մերը»,- ասել է Հովսեփյանը։

Մեր զրուցակիցը, սակայն, լավատես չէ, որ այս իշխանության վերընտրությունից հետո կարող է պատկեր փոխվել ու իր թվարկած անձինք հայտնվեն իրենց համար նախատեսված ազատազ րկման վայրեր. «Ակնկալիքս այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի գա իշխանության, երկրում կբացառվի վենդե տաները, վրե ժառության ցանկացած դրսևորում, ատե լությունը կվերանա։ Երբ երկիրը փլու զման եզրին է,

առաջնորդվել վենդե տաներով, ճակատից գյուլելով, վենդե տաներով, ապա դա էս երկրի համար հերթական կոր ծանարար քայլը կլինի։ Այս երևույթները պետք է բացակայեն մեր կյանքից»,-ասաց Խաչատրյանը։ Մարտի 1-ի զո հերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ անգամ Քոչարյանի թևի տակ ծվարելը Աղվան Հովսեփյանին չի փրկի և նա Քոչարյանի հետ միասին է հայտնվելու

ճաղերի հետևում.« Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Աղվան Հովսեփյանը թող այդքան արխային չընկնեն։ Նրանք երկուսն էլ կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է լինեին վերջին 3 տարում։ Նրանք դեռ պատասխան են տալու։ Ժամանակը ցույց կտա, թե Աղվան Հովսեփյանը ինչ գործերով կանցնի։ Հենց Աղվան Հովսեփյանի ձեռքով ծածկադմ փոց արվեց Մարտի 1-ի գործը։ Աղվան Հովսեփյանից հետո եկավ Գևորգ Կոստանյանը։ Նա խոստացավ, թե կբացահայտի Մարտի մեկը, բաժանեց գործը տարբեր քննիչների

մոտ, շոու սարքեց, խաբեց մեզ։ Բայց մենք չենք հուսահատվում։ Եթե չկա այլևս 300.1 հոդվածը, ապա մենք հրապարակելու ենք 85 հատորը և թող բոլորը տեսնեն, թե ինչ է կատարվել 2008 թվականի մարտի 1-ին։ Բոլոր

նյութերը մեր ձեռքի տակ են։ Թող մարտի 1-ն էլ այդպես բացահայտվի։ Բոլոր ապացույցները կան, տեսանյութերը կան։ Պարզապես ժամանակի խնդիր է։ Հատուկ քնն չական ծառայությունը քննում է գործը ու ժամանակի ընթացքում մենք կտեսնենք, թե այսօր գլուխ գովացողները որտեղ կհայտնվեն»,-եզրափակեց Քլոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *