Պուտինը կարծեց, որ հայերի հաշվին զիջելով Արցախը` կստանա Ադրբեջանի անդամակցությունը… Բայց թյուրքական դաշինքը մի քանի սառը шպտակ հասցրեց ցար ցարեվիչին… Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը գրում է. Պուտինը կարծեց, որ Ադրբեջանին ու Թուրքիային հայերի հաշվին զիջելով Արցախը` ինքը կստանա Ադրբեջանի անդամակցությունը իր տնտեսական ու ռшզմական բլոկներին, իսկ Թուրքիայի հետ կլուծի Ղրիմի ու

Սիրիայի հետ կապված իր վաղեմի, կնճռոտ հարցերը։ Հետն էլ Արցախում ու Հայաստանում կմեծացնի իր ազդեցությունը։ Բայց թյուրքական դաշինքը մի քանի սառը шպտակ հասցրեց ցար ցարեվիչին։ Բաքուն հստակ ցույց տվեց, որ ոչ միայն չի անդամակցելու ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ կառույցներին,

այլեւ ամբողջովին ընդունում է միայն Թուրքիայի ազդեցությունը իր նկատմամբ, այն էլ սահմանափակումներով, ու չի ստորագրում անգամ խաղաղապահների մանդատի իրավականության տակ, իսկ Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ Ղրիմը Ուկրաինայի `ՌԴ կողմից օկուպացված տարածք է։

Իրանը ,որը սկզբում շնորհավորում էր Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը» , այսօր արդեն զինտեխնիկш է կուտակում Ադրբեջանի սահմանների մոտ, եւ ազդակներ ուղարկում, որ համբերություն բաժակը լցվում է, ու որ Ադրբեջանը հատում է կարմիր գծերը։

Կարճ ասած ,ռուսները չկանգնեցրին թյուրքական шգրեսիան Արցախում ու արդյունքում հզորացավ Թուրքիայի ազդեցությունը, իսկ Թուրքիան հիմա արդեն իր բացահայտ աջակցությունն է ցույց տալիս Ուկրաինային։ Իրանը «տարածքային ամբողջականությունը վերականգնած» Ադրբեջանից ստացավ մի իրավիճակ, երբ իր քաղաքացիներին

կանգնեցնում ու կոնկրետ անհարմարություններ է պատճառվում սահմանային շրջաններում, փորձեր են արվում կտ րել Իրանի` Հայաստանի հետ ունեցած ցամաքային կապը, որը Իրանի համար բավականին թանկ է`որպես տարանցիկ ուղի… Կարճ ասած, մենք շատ տու ժեցինք, բայց նրանք, ովքեր մեզ չօժանդակեցին`այսօր կուլ են տալիս դրահետեւանքները։

Ու ճիշտ է ասված, որ եթե թուրքին քո դրացու տունը մտնելիս չես կանգնեցնում, ուրեմն շուտով հանդիպելու ես քո դռան մոտ։ Դե թող դիմավորեն`
մանր-մանր առաջանում են….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *