Տանզանիայի անտառներում առյուծի որսով զբաղվող ոմնը այսօր ցի նիկաբար ասում է՝ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ինձ դա տել: Սա պարզապես կր իմինալի ծղր տոց է: Ինքը լավ գիտի, որ… Բանաստեղծ Արտաշես Արամի ԿՈՇՏ անդրադարձը

Բանաստեղծ Արտաշես Արամը վստահ է, որ այն ժողովուրդները, որոնք քայլ են արել ու բռ նապետությունից անցել ժողովրդավարության, էլ թույլ չեն տա այդ անիվը հետ շրջել: Բանաստեղծը նույն համոզմունքն ունի նաև ՀՀ-ի դեպքում, և առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունները համարում է ամենաճակատագրականը մեր պետության վերջին երեսուն տարվա պատմության մեջ։ Նա, իմիջայլոց, մեր զրույցը սկսելուց առաջ կատակեց. «Ոնց դա

տարանում վկայություն տալու ժամանակ, երդվում եմ ասել ճշմարտությունը ու միայն ճշմարտությունը»: — Արտաշես, թերևս մեր զրույցը այլ բովանդակություն ունենար, խոսեինք գրականությունից կամ արվեստից, եթե մեր պետությունն ու մենք գտնվեինք այլ իրողության պայմաններում, սակայն, ցա վոք սրտի, այդպես չէ: Օրեր հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կրկին իրենց քվեով պիտի որոշեն, թե առաջիկա հինգ տարում որ ուժին են վստահում երկրի կառավարումը: Կարո՞ղ է

պատմության անիվը ետ շրջվել: — Բացառվա՛ծ է: Ոչ թե դա իմ ցանկությունն է, այլ չի եղել դեպք, երբ բ ռնապետությունից հայ ժողովուրդը քայլ է արել դեպի ժողովրդավարություն, այնուհետև այդ անիվը ետ է շրջել, թեպետ եղել են բռն ապետության ջատագովներ, որոնք ամեն բան արել են, որ դեպի ժողովրդավարություն պտույտը կասեցնեն: Մեր երկրի, մեր ժողովրդի դեպքում առավել քան դա չի լինի: Ես այն սերնդի հայերից եմ, ովքեր ամենավատը հասցրին տեսնել, օրինակ, թե մարդուն

ոնց են նվա ստացնում: Ինձ ց ավ են պատճառում այն հոգ եկան կտ տանքները, որին են թարկվեց մեր ժողովուրդը: Ու այդ կտ տանքների են թարկողները կարծում էին՝ այս ժողովուրդը այլևս ի վիճակի չէ ըմբոստանալու: Իրենց թվում էր՝ մեր ժողովրդին կո տրել են վերջնականապես: Սակայն ամենահոռետեսական հոգեվիճակներում ինքս ինձ սփոփում էի, գիտեի, որ էդպես չի մնա, որ հրապարակ է մտնելու ճախրանքի պատրաստ մի

սերունդ, որը ամեն ինչ իր տեղն է գցելու: Ու ես երջանիկ եմ, որ տեսա դա: Որպես հայ մարդ ես վա խ եմ ունեցել, որ էս աշխարհից կգնամ՝ երկրիս և ժողովրդիս հետ կապված մառախուղը տանելով ինձ հետ: Ինչ կատարվեց 2018-ին, դա ընդամենը հեղափոխություն չէր, ավելի խորքային երևույթ էր: Ես հիշում եմ այն պահը, երբ երիտասարդները Ֆրանսիայի հրապարակից մտան Բաղրամյան փողոց: Այդ պահին ես գիտակցեցի, որ մեր

ժողովրդի կյանքում կատարվում է ճակատագրական շրջադարձ: Դաշտ էր մտել մի սերունդ, որին կո տրել, ստել, ահաբ եկել հնարավոր չէր: — Հիմնական պայ քարը կարծես ընթանում է կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հայաստան» դաշինքի մեջ: Երկու կողմն էլ տրամադրված է վճռական, մինչ անգամ մենամար տելու հայտարարություններ են հնչում: Դուք, լինելով Մարտի մեկի ականատեսներից, ունե՞ք մտահ ոգություններ, որ կարող է տասներեք տարի առաջ եղածը կրկնվել: — Պայ քարը ավելի խորքային

է. ընթանում է իմաստնացած ժողովրդի ու մի խմբի միջև, որը ցանկանում է իր գո ղոնը, թա լանը, կո ղոպուտը սքողել: Այդ անձիք այսօր ժանիքները սրել են նաև նրա համար, որ իրենք չեն կարողանում հան դուրժել Նիկոլ Փաշինյան երևույթին, չեն կարողանում հան դուրժել այն, որ ժողովուրդը կարող է իր ղեկավարին այդ աստիճան ապավինել: Ես հիշում եմ, թե Եռաբլուրում ժողովուրդը ինչպես էր պաշտ պանում իր վտա նգված առաջնորդին: Սա նկարագրելու բան չէ: Նման բան պատմության մեջ շատ քիչ է պատահում: Այս ամենով հանդերձ ու

շատ լավ իմանալով, թե այսօր այդ ո խակալ դաշտում ինչ է կատարվում, այնուամենայնիվ, բացառում եմ նոր մար տի մեկը: Ես Բացառում եմ ոչ թե նրա համար, որ իրենք խելքի կգան, կզգաստանան, այլ մեր ժողովուրդն է ամուր կանգնած: Ես նաև առանձնապես հաշվեհարդարների կողմնակից չեմ, սակայն չեմ էլ կարող պատկերացնել, որ այդ շերտը պիտի մնա անպա տիժ: — Նոյեմբերի տասնմեկին ձեր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել էիք հայ ժողովրդին՝ գոտեպնդվելու ու

չհանձնվելու: Ձեր գրառումից նկատելի էր, որ պատ երազմի ելքը ձեզ անակնկալի չէր բերել: Ի թիվս ուրիշ պատճառահետևանքային կապերի՝ նշել էիք, որ տասնամյակներ անընդմեջ հետևողականորեն հյուսվող թա լանը, ամենաթողությունը, կաշառակուլությունը, ստի, կեղծիքի, քծնանքի սև սարդոստայնը, որի տակ ժամ առ ժամ հյուծվում ու ուժասպառվում էին Հայոց երկիրը և Հայոց բանակը, հասցրին այս վիճակին… — Գիտեք, ես այն կարծիքին եմ, որ ՀՀ-ում արատավոր երևույթների մեծագույն

մասը հիմք դրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Պետությունը կողոպտվում էր, և դա համարվում էր բնական վիճակ: Օրենքները զանց էին առնվում, և դա ևս համարվում էր բնական վիճակ: Այս ամեն ինչը խորացավ և Ռոբերտ Քոչարյանի օրոք հասավ իր բարձրակետին: Ու Տանզանիայի անտառներում առյուծի որսով զբաղվող ոմնը այսօր ցին իկաբար ասում է՝ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ինձ դա տել: Ինչ ասեմ. սա ուղղակի կրի մինալի ծղր տոց է: Ինքը լավ գիտի, որ իր դեմ

գործ հա րուցողը Նիկոլ Փաշինյանը չի եղել, իրեն դա տի է տվել հայ ժողովուրդը՝ իր գործած ոճիրների համար: Այն, ինչ նա արեց մեր ժողովրդի դեմ, մեր հայտնի և անհայտ թշ նամիներն անգամ չէին կարող երազել: Հետևողականորեն սեփական երկրում նա նվաճող էր: էլ չեմ խոսում իրեն հաջորդողի մասին: Շատ ժամանակ էլ չի անցել այն պահից, երբ համայն հայությունը ոչ թե մերժեց, այլ պարզապես վռ նդեց նրան: Աշխարհում քիչ ղեկավարներ են եղել, որ պաշտոնից հեռանալիս այդ ձև վար կաբեկվել են և նվա ստացել: — Քանզի հի

շատակեցիք Լևոն Տեր-Պետրոսյանին. բոլորովին վերջերս 1-ին նախագահը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ նախկին 3 նախագահների հարաբերությունները լավ են, երբեմն զանգում են իրար, որպիսություն հարցնում ու այլն: Դրանից առաջ էլ Տեր-Պետրոսյանը առաջարկով ներկայացավ՝ ուղղված նախկին 2 նախագահներին՝ ըստ էության ուժերը միավորելու ու միասնաբար գործող ուժի դեմ պայ քարելու: Ինչպե՞ս ընդունեցիք նրա այս

հայտարարությունները: — Ի սկզբանե ասեմ, որ նրա ղեկավարման տարիներին դեմ եմ եղել իր կառավարմանը, բայց հետո միացա նրա գլխավորած շարժմանը, քանի որ այդտեղ սկզբունքն էր գործում: Մտածում էի՝ նախկիններից ազատվելու ճանապարհը գտնենք, հետո կորոշենք՝ ով է լինելու ղեկավարը: Ցա վալիորեն, նրա վերջին ելույթների մեջ ես տեսա իրեն մարգարե ձևացնող մեկին, որը լցված է անհուն ոխով՝ հանդեպ Հայաստանի ներկայիս վարչապետի: Դա փոքր մարդու ոխ է ու նախանձ: Ես հիմա ինձ մե ղադրում եմ նրա համար, որ հավատացել եմ

նրան, երբ ասում էր, թե՝ ժողովուրդ, ներեք, որ այս մոնղոլ-թաթարներին բերեցի, ձեր գլխին պատուհաս սարքեցի: Իսկ այսօր առանց ամ ոթի ասում է՝ զանգում, իրար ողջություն ենք հարցնում: Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, թող դրանով հաթաթա չտան, հայ ժողովուրդը դրանից ո՛չ երերալու է, ո՛չ սասանվելու, ո՛չ էլ՝ կես քայլ նա հանջելու: Դա իրենց դա տավճիռն է լինելու: — Հետպատ երազմյան Ձեր կոչում կանխազգացել էիք, որ Արցախի Հանրապետությանը վերաբերող

փաստաթղթի ստորագրումից հետո փողոց դուրս եկողներ են լինելու, մասնավորապես գրել էիք այսպես. «Ես գիտեմ, որ փողոց դուրս ելնողներ ու անհարկի կոկորդ պատ ռողներ անշուշտ կգտնվեն։ Եվ հիմնականում լինելու են նրանք ու նրանց հղփացած լա կոտները, ովքեր, ժողովրդին հետևողականորեն ունեզրկելով և կամազրկելով, տանում էին ընտրությունների ու հարկադրում էին, որ հինգ հազար դրամի դիմաց վաճառեն իրենց պատիվը և արժանապատվությունը»։ Արդեն

ընտրակաշառքներ բաժանելու մասին հա րուցված քր եական գործեր կան: Ըստ ձեզ՝ կարո՞ղ է ընտրակաշառք բաժանելու արատավոր պրակտիկան այս ընտրություններում որոշիչ դեր խաղալ: — Անհնա՛րին է: Այսօր ենթադրություններ ու գուշակություններ անել հնարավոր չէ, սակայն ես նորից եմ ցանկանում ասել, որ մեր ժողովուրդը երբեք այսքան զգոն չի եղել, զանազան պատճառներով՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Հիմա հանրությունը հասկանում է, որ սա ընդամենը ընտրություն չէ, սա հետանկախության

ժամանակահատվածում ամենաճակատագրական պահն է, սա լինել-չլինելու խնդիր է: Ու մարդիկ այսօր ոչ թե պայ քարում են իրենց անձի համար, այլ նրանց վա խեցնում է իրենց թոռների ապագան: Այսքան սրությամբ հայ մարդը երբեք մտահ ոգված չի եղել: — Արտաշես, մի անգամ հայի հավաքական կերպարը բնութագրելիս ասել եք, որ հայը մարդու, անհատի էն տեսակն է, որը ամենավճռական ժամերին առավելագույնս դրսևորում է դրական որակները: Այս պատ երազմում մենք դրսևորեցի՞նք այդ որակները: — Շատ լավ հարց տվեցիք: Ամեն

հայի մտածումն այս ամիսներին պատ երազմն էր, որ մղ եցինք: Նախ որպես հայ մարդ ցանկանում եմ զարմանքով ընդունել այն, որ ասում են՝ տարաք, այդ երեխաների գլուխները կերաք: Սա ամենապիղծ բանն է, որ կարելի է հնչեցնել այդ քաջարի սերնդի, արծիվների հի շատակի նկատմամբ: Որովհետև նրանք, ովքեր գնացել, կանգնել էին առա ջին գծում, գիտեին՝ ուր են գնացել ու իրենց առջև ով է: Պատ երազմը անխուսափելի էր և պետք է կայանար, սակայն ոչ մեկը չէր պատկերացնում, որ պատերազմին պիտի խառնվի Թուրքիայի նման պետությունը, որի բանակը ՆԱՏՕ-ի ամենամեծ

բանակներից է: Ու դա արվեց այնպիսի մասշտաբներով, որ Եվրոպան զարմացած էր. փոքրիկ երկիր, որը քարտեզի վրա չի էլ նշմարվում, էդքան դիմակայեց այդ բանակին: Գումարած այս ամենին՝ վшր ձկան ահшբ եկիչները: Բայց սահմանին կանգնած զինվորը առավել շատ սպш նվեց ոչ թե ազերիական և թուրքական սպա ռնալիքից, այլ իր թիկունքում խլր տացող դա վադիր ուժերից: Տեսեք, հայոց պատմության, հայ ժողովրդի դեմ առավել զազրելի, նո ղկալի արարք, քան իրենց

նախընտրական հոլովակն է, պատկերացնել հնարավոր չէ (նկատի ունի «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հոլովակները, ուր ներկայացվում է, թե իբր կառավարող ուժի վերընտրվելու դեպքում Հայաստանը ղեկավարելու է Ադրբեջանը-հեղ.): Ի վերջո, այդ ամեն ինչը ասողը խոսում է հայերեն, ես դրա համար եմ զարհուրհում, որ հայերենով խոսող տեսակը կարող է ավելի դա ժան վարվել իր հայ ժողովրդի հետ, քան Ալիևի շքախմբից որևէ մեկը: Սшր սափեցի, երբ տեսա, որ հայոց այբբենարանը այդ տեսահոլովակներից մեկում լատինատառ էր

տպագրված: Ամեն բան անում են, որ հայ մարդուն կրկին այս ճակատագրական պահին խո ցեն: — Իսկ ըստ ձեզ՝ որո՞նք էին կառավարող ուժի բացթողումները՝ իրավիճակի այդպիսի հանգուցալուծմանը հասնելու համար: — Նախորդները ամեն ինչ սպառել էին և սպառել էին հետևողականորեն: Շարունակ կրկնում են, թե երեք տարում քիչ բան արեց այս Կառավարությունը, սակայն բոլորս գիտենք, որ իրենց տրամադրության

տակ եղել է ընդամենը մեկ տարի: Իսկ այդ մեկ տարվա մեջ ինչ արեց այս Կառավարությունը, շատ քիչ կառավարություններ կարող էին այդ ձեռքբերումները ունենալ: Ինձ համար չափանիշը մեկն է, որ ներկայիս Կառավարությունը կարողացավ զերծ մնալ գո ղանալուց, թա լանելուց, կո ղոպտելուց: Իրենք էլ կարող էին նախորդների նման թա լանել, սակայն չարեցին, ապացուցեին, որ ոչ թե ցանկության պակասից է դա, այլ գենից է գալիս: Իրենց պապերը իրենց չեն սովորեցրել, որ լավ ապրելու համար պետք է գո ղանալ, ինչ-որ բանի հասնելու համար պետք է սպш նել: — Իսկ թավի՞շը:

Շատերը ասում են՝ թավիշի հետևանքներն են:- Ո՛չ: Միանշանակ: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ձեռքը պարզեց ու ասաց՝ եկել է թավշյա հեղափոխության ժամանակը: Նա խոսում էր իր ցեղակցի, մարդը մարդու հետ, եթե այդ արժեքից հետ կանգներ, ես՝ հրապարակում գտնվողս, պիտի մտածեի, որ խոստացավ ու խոստումը չկատարեց: Այսօր աշխարհը հիացած է մեր ժողովրդավարությամբ ու պարկեշտությամբ, ինչը չի եղել անկախությունից հետո: Ու սա այն բանի շնորհիվ, որ մեր պետության ղեկավարը տեր կանգնեց իր խոստմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *